News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Ռոստովի մարզում արտակարգ դրություն է մտցվել երաշտի պատճառով, հայտնել է շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։ Նա նշել է, որ Ռոստովի մարզում հողի տևական երաշտի հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերի զգալի տարածքներ են կորել ու վնասվել։

«Որոշում է ընդունվել մեր տարածաշրջանում անցած շաբաթվանից գործող բարձր պատարաստության ռեժիմը փոխել արտակարգ ռեժիմի։ Ես հրամանագիր եմ ստորագրել, ըստ որի Ռոստովի մարզում հունիսի 11-ին 18:00-ից մինչև հատուկ կարգադրությունը հողի երաշտի պատճառով արտակարգ դրություն է սահմանվում։

Փորձագետների կարծիքով, մայիսյան ցրտահարությունների և դրան հաջորդած տևական երաշտի պատճառով վտանգ կա, որ Դոնի ֆերմերները կկորցնեն իրենց բերքի մինչև 30%-ը»,- գրել է Գոլուբևը իր թելեգրամյան ալիքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ