News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը  վաղ առավոտյան ուղիղ միացումով ներկայացրեց Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակը։

Բարի լույս մաղթելով պայքարի մասնակիցներին՝ Սրբազանն ասաց, որ  այսօր ժամը 15։00-ին բոլորին սպասում է Բաղրամյան պողոտայում։

«Ժամը 15։00-ին բլորիդ սպասում եմ ժողովուրդ»,- ասաց Սրբազանը։ 

Հիշեցնենք, որ նախօրեին նա հայտարարել էր. «Այո΄, վաղը չափազանց կարևոր օր է, եթե կուզեք շատ ծանր ու ծանրակշիռ, վաղը ժամը 15։00-ին շատ մեծ թվով պետք է հավաքվենք, որովհետև ասելիք եւ անելիք ունենք:

Այն մարդիկ, որոնց դուք վճարում եք, մերժել են ժողովրդի այն հատվածի պահանջը, որը համաձայն չէ այս իրականության հետ։ Եվ դա մեծ մասն է կազմում մեր ժողովրդի։ Այսօր որ անկյունում կանգնես, դրա մասին են խոսում։ Առանցքը կազմում է այս իշխանության մերժումը: Շատ հաստատուն կերպով այս մարդկանց պետք է գործազուրկ դարձնենք։ Իրենք պետք է հասկանան` աղետ է բերում իրենց աշխատանքը, ինչպես նաև մահ և դժբախտություն: Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց սրտում փոփոխության կարիք են տեսնում` ներկա եղեք այստեղ` վերջնական ու վճռական խոսք ասելու այս մարդկանց»։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ից Բաղրամյան պողոտան փակ է: Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ վրաններ է տեղադրել պողոտայում եւ շուրջօրյա նստացույց հայտարարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Սրբազան պայքար». Սբ Աննա եկեղեցու բակում այսօր կշարունակենք քննարկել կարևորագույն օրակարգային հարցերը
Օրվա հիմնական բանախոսն Էդգար Ղազարյանն է…
«Փաստ». Իշխանավորները վայելքների մեջ են
Դրա համար էլ Ալիևը պարբերաբար խոսում է, թե Հայաստանում ռևանշիստական ուժերը փորձում են գլուխ...
«Հրապարակ». Կեցցե ցուցարար ծեծող ոստիկանը
Երեկ նա այցելել է ՆԳՆ ոստիկանության զորքեր, խորհրդակցություն արել` «եւս մեկ անգամ բարձր գնահատելով...
«Ժողովուրդ». Շարունակվում են ՀՀ նոր Սահմանադրության նախագծի շուրջ հանդիպումները․ ի՞նչ են քննարկում
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն առաջարկում է հրաժարվել ընտրություններից հետո...
«Հրապարակ». Իշխանության վարկանիշը բարձրացնելու փոքրիկ շանսը
ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկա ընտրություններից առաջ կրկին խաղարկելու են նախկին...
«Փաստ». «Քվանտում» իսկապես եղել են ստուգումներ, բայց դրանք սկսվել են մասնավոր բողոքի հիման վրա»
«Քվանտում» ճնշումների մասին տեղեկությունները անհասկանալի ու տարօրինակ են համարում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ