News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ը հաստատել է 2023թ. ավելի քան 2,1 հազար երեխաների մահը Գազայի հատվածում։ Այս մասին նշվել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի զեկույցում, որը վերաբերում է երեխաների վիճակին հակամարտությունների գոտիներում։

Փաստաթուղթը վերաբերում է այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել անցած տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը։ «ՄԱԿ-ը հաստատել է 2 267 պաղեստինցի երեխաների (1 259 տղա, 1 008 աղջիկ) սպանությունները, նրանցից 2 141-ը [զոհվել է] Գազայի հատվածում»,- նշվել է զեկույցի տեքստում։ Եվս 126 պաղեստինցի երեխա զոհվել է Արեւելյան Երուսաղեմում եւ Հորդանան գետի Արեւմտյան ափին։

Փաստաթղթի տեքստի համաձայն՝ ՄԱԿ-ը պարզել է Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ուժերի պատասխանատվությունը 206 երեխաների մահվան համար, միաժամանակ նշվել է, որ երեխաների սպանություններին հանցակցությունը շարունակում է պարզվել։  ՄԱԿ-ը նաեւ ստուգում է մոտ 9,1 հազար երեխաների զոհվելու մասին տվյալները։

Նշվել է, որ երեխաների մահվան դեպքերի մեծ մասը «կապված է պայթուցիկ զենքի օգտագործման հետ բնակավայրերում»։

Իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ սրվել է Իսրայելի դեմ 2023թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների հարձակումից հետո Գազայի հատվածից, ինչն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով եւ 250 հոգու պատանդառմամբ։ Ի պատասխան՝ Իսրայելն սկսել է ռազմական գործողություն Գազայում՝ ՀԱՄԱՍ ռազմական եւ քաղաքական կառույցի ոչնչացման եւ բոլոր հափշտակվածներին վերադարձնելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Nordic Monitor. Թուրքիան հույս ունի ստանալ Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուի հարցում
Սպասվում է, որ թուրք թեկնածուն աջակցություն կստանա Ռուսաստանից
Ինչպե՞ս են Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հակառուսական բանաձևին
Փաստաթղթին կողմ է քվեարկել 99 երկիր, 9 պատվիրակություն դեմ է քվեարկել, 60-ը ձեռնպահ է մնացել
Իսրայելը UNRWA-ի ղեկավարին ուղարկել է ՄԱԿ-ի 100 աշխատակիցների ցանկը, որոնք ենթադրաբար ՀԱՄԱՍ-ի անդամներ են
Նշվում է, որ այդ ցանկը ՄԱԿ-ի աշխատակիցների «ավելի լայն ցանկի» մաս է կազմում...
ՄԱԿ-ը հույս է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունավետության վերաբերյալ
Մենք իսկապես հուսով ենք, որ գործընթացի կարգավորումը կտա իր պտուղները...
ՄԱԿ-ը և ԵՄ-ն դատապարտել են ռուսական հրթիռային հարձակումը Կիևի հիվանդանոցի վրա
Ռուսաստանը շարունակում է անխղճորեն հարձակվել ուկրաինացի խաղաղ բնակիչների վրա. Այսօրվա օդային...
Գուտերեշը կոչ է արել խաղաղություն հաստատել Ուկրաինայում՝ կազմակերպության կանոնադրության համաձայն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև ասել է, որ խաղաղության հասնելը պետք է լինի աշխարհի «բազմակողմ համակարգի գլխավոր նպատակը»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ