News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Վրաստանի եւ Ռուսաստանի կառավարություններն ակտիվորեն աշխատում են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, արդեն սկսվել է աշխատակիցների ընտրությունը Մոսկվայում Վրաստանի դեսպանության համար, նշել է Mtavari Arkhi հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Հեռուստաալիքի զրուցակիցները վրացական կողմից, որոնք «մոտ են կանգնած Կրեմլին», ասում են, որ կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը հերքում է այդ պլանները։ Վրաստանի կառավարության ներկայացուցիչները անհիմն են անվանում որեւէ տեղեկության տարածումը Մոսկվայում դեսպանության բացման մասին, նշվել է հրապարակման մեջ։

Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները մնում են լարված 2008 թվականից, սակայն մեկ տարի առաջ երկրների միջեւ վերականգնվել է ավիահաղորդակցությունը եւ չեղարկվել վիզային ռեժիմը (Մոսկվայի կողմից)։ Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին Վրաստան մեկնելուց ձեռնպահ մնալու հրահանգը։ Չորս տարի հետո առաջին չվերթը Մոսկվայից Թբիլիսի է ժամանել 2023թ. մայիսի 19-ին, այդ ժամանակվանից թռիչքները դարձել են կանոնավոր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ