News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հունիսի 12-14-ը կմասնակցի Ժնևում կայանալիք Աշխատանքի միջազգային համաժողովի 112-րդ նստաշրջանին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նստաշրջանի օրակարգում ներառված են քննարկումներ՝ աշխատանքային իրավունքների խթանման, կայուն զբաղվածության ապահովման, արժանապատիվ աշխատանքի, աղքատության դեմ պայքարի և այլնի վերաբերյալ։

Այցի շրջանակում նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ՝ նստաշրջանի մասնակից երկրների պաշտոնատար անձանց և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ