News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերյան ընտրությունների նախաշեմին կարողացել է հետ բերել խոշոր դոնորների աջակցությունը, որոնք իրենից հեռացել էին 2021թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի դեմ գրոհից հետո։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։ Թրամփը 2024թ. նախագահական մրցարշավ է մտել «Ուոլ սթրիթում եւ ունեւոր հանրապետական դոնորների շրջանում վտարված լինելով», բայց իրավիճակը փոխվել է, եւ 2021թ. հունվարի իրադարձություններից հետո Թրամփից երես թեքած ֆինանսիստները  նորից նրա կողմն են անցել։ Նրանց մեջ են ամերիկյան Blackstone ներդրումային ընկերության ղեկավար, միլիարդատեր Սթիվ Շվարցմանը եւ «հյուրանոցային մագնատ» Միրիամ Ադելսոնը։ Բացի այդ, հունիսի 13-ին ԱՄՆ նախկին նախագահը նախատեսում է Վաշինգտոնում հանդիպել ամերիկյան որոշ խոշոր կորպորացիաների ղեկավարների հետ։ Հանդիպման 100 մասնակիցների մեջ կարող են լինել JPMorgan Chase, Citigroup եւ Bank of America բանկերի ղեկավարներ Ջեյմի Դայմոնը, Ջեյմ Ֆրեյզերը եւ Բրայան Մոյնիհանը։

Bloomberg-ի կարծիքով՝  կարեւոր պատճառներից մեկը, որով ԱՄՆ միլիարդատերերը պատրաստ են աջակցել Թրամփին, նրա մոտեցումն է հարկերին։ Հանրապետականը խոստացել է իջեցնել դրանք հարուստ ամերիկացիների համար, իսկ ներկայիս նախագահ Ջո Բայդենը, հակառակը, կողմ է դրանց բարձրացմանն ունեւոր քաղաքացիների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ