News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 87 զինվորականի, ռոսգվարդիականի, ոստիկանության, արդարադատության եւ մաքսային ծառայության աշխատակցի գեներալի կոչում է շնորհել։ Եվս ութ հոգի ծովակալի կոչում է ստացել։ Հրամանագիրը տեղակայված է իրավական տեղեկատվության պորտալում։

Մասնավորապես, գեներալ-գնդապետի կոչում է շնորհվել ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Վասիլի Տրուշինին եւ սպառազինության գլխավոր վարչության պետ Անատոլի Գուլյաեւին։ Գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհվել ՊՆ նորարարական զարգացման գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Օսադչուկին եւ գերատեսչության պետական պաշտպանական պատվերի գծով վարչության ղեկավար Վյաչեսլավ Ռիժենկովին։

Փոխծովակալի կոչում է շնորհվել Ալեքսանդր Կուզնեցովի անվան Ռամածովային ակադեմիայի պետի պաշտոնակատար Ալեքսանդր Կարպովին, իսկ դերծովակալի կոչում՝ Բալթյան ռազմածովային բազայի հրամանատար Ալեքսեյ Ժովտոնոժկոյին։

Բացի այդ, միանգամից բարձրացվել է ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի երկու տեղակալների կոչումը՝ Միխայիլ Բաբիչը դարձել է գեներալ-լեյտենանտ, Ռամիլ Սայֆուտդինովը՝ գեներալ-մայոր, վկայում է հրամանագիրը։

Առանձին հրամանագրով նախագահը ՊՆ ղեկավար Անդրեյ Բելոուսովին ներառել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմում։ Ներկա պահին Անվտանգության խորհրդի կազմում 30 մարդ կա, որոնցից 12-ը՝ մշտական անդամներ։ Խորհուրդը գլխավորում է պետության ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ