News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Ես մտավախություն ունեմ, որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է դառնալ մեր երկրում աշխարհաքաղաքական դիմակայության խստացման պատրվակ։ Այս մասին հունիսի 12-ի քննարկման ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։

Նրա խոսքով՝ դա շատ վտանգավոր է Հայաստանի համար։ «Մենք տեսնում ենք մեր հարեւանների օրինակը, որոնք նույնպես գտնվում են ուժեղ ազդեցության տակ, բայց եւ այնպես խուսափում են այն բանից, որպեսզի չդառնան աշխարհաքաղաքական դիմակայության էպիկենտրոն»,- նշել է նա։

Այվազյանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել անմռունչ միակողմանի զիջումների չգնալ, որոնց վերջը չի երեւում։

«Երբ խոսքը վերաբերում է զսպման քաղաքականությանը, ապա խոսքն առաջին հերթին վերաբերում է վերաբերմունքին տեղի ունեցողի հանդեպ։

Դու դիմադրություն ցուցաբերելո՞ւ ես։ Թե՞ պրագմատիզմի եւ պատրանքային խաղաղության հասնելու անվան տակ գնալու ես քո պետականության լիակատար ապամոնտաժման։ Մենք արդեն տեսնում ենք առաջին շիվերը, եւ մեր հարեւանները դա չեն թաքցնում։ Փնտրելո՞ւ ես այն փրկելու եւ պահպանելու միջոցներ, ինչը հնարավոր է, եւ ժամանակ շահել։

Երկրորդ կարեւոր ուղղությունը զսպման քաղաքականությունում Հայաստանի ներսում եւ արտասահմանում պոտենցիալի համախմբումն է։

Երրորդ ուղղությունը՝ քաղաքական-դիվանագիտական քայլերով ստեղծել այնպիսի իրավիճակ Հայաստանում եւ նրա շուրջ, որի դեպքում մեր հակառակորդները մինչեւ հերթական ուժային մեթոդներին անցնելը կսկսեն հաշվել, թե որքանով անվտանգ կարող է լինել իրենց համար նոր էսկալացիան։

Պատերազմը մեկ դարպասով խաղ չէ, պատերազմում անկանխատեսելին շատ է։ Պատերազմն այնքան էլ հեշտ չէ սկսել եւ ավարտել։

Մենք ողջունում ենք եւ պետք է գնահատենք գործընկերների ցանկացած ավանդ, որոնք կհանգեցնեն իրավիճակի դեէսկալացիայի։ Միեւնույն ժամանակ, ԵՄ առաքելության ներկայացուցիչները բացահայտ հայտնել են, որ էսկալացիայի դեպքում իրենք տեղերում ներկա չեն լինելու։ Սա այն զսպումը չէ, որը ես նկատի ունեմ»,- ավելացրել է նախկին նախարարը։

Նա ասել է, որ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում որոշումներ կայացնող անձինք չպետք է խաչ քաշեն մեր ժողովուրդների եւ պետությունների մոտ 200-ամյա բարեկամության վրա, հակառակը, դա պետք է պահել։

Այվազյանը նշել է, որ Արցախն այն գործոնն էր, որն ապահովում էր փուխր անվտանգությունը հետխորհրդային տարածքում։

Նրա գնահատմամբ՝ պատերազմի ընթացքը եւ դրա արդյունքները հեռուն գնացող հետեւանքներ են ունեցել տարածաշրջանի սահմաններից դուրս։

«Դրանից հետո սկսվեցին իրադարձություններն Ուկրաինայում։ Այնտեղ տեղի ունեցողը հիշեցնում է Առաջին համաշխարհային պատերազմի իրավիճակը. ոչ մի կողմի չի հաջողվում հակառակորդին ռազմավարական պարտության մատնել։

Այս ֆոնին մերձավոր արտասահմանի երկրներում ուժեղանում են կենտրոնախույս տրամադրությունները։ Դրանում հատուկ դեր է խաղում Թուրքիան, որը չի թաքցնում իր հավակնությունները, որոնք չեն սահմանափակվում ոչ Հարավային Կովկասով, ոչ Միջին Ասիայով։ Նրանք պարբերաբար ցուցադրում են այն քարտեզը, որտեղ նշված են այն տարածքները, որոնք նրանք տեսնում են իրենց վերահսկողության տակ։

Այս ֆոնին երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանում շատ հաճախ շփոթում են տակտիկան ստրատեգիայի հետ։ Ռազմավարական իմաստով երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը տանուլ է տալիս իր մրցակիցներին»,- ամփոփել է նախկին նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվան պատրաստ է իր հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին՝ բանակցությունների համար. Զախարովա
Բանակցությունների համար նրանց համար կստեղծի ամենահարմար պայմանները...
Քանի դեռ չկա պատժելիություն, Ադրբեջանը շարունակելու է իր այս քաղաքականությունը. Թաթոյան
Արման Թաթոյանը միջազգային լրագրողներին ներկայացրել է Արցախում...
Ադրբեջանն անընդհատ արհեստական խնդիրներ է ստեղծում և իրավիճակային դիվանագիտություն է վարում. ՀՀ դեսպանը՝ հունական ERT-ին
Հունաստանում Հայաստանի դեսպանատան Ֆեյսբուքի էջում հրապարակվել է...
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի խնդիրների, ԵԱՀԿ-ում տիրող իրավիճակի և Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային գործունեության շուրջ...
Հայեր, առաջնորդե՛ք աշխարհը դեպի իրապես խաղաղ COP 29-ը. Լուիս Մորենո Օկամպո
Դուք կարող եք ի ցույց դնել նախագահ Իլհամ Ալիևի հանցանքները, ով շարունակում է թիրախավորել իր քաղաքացիներին Ադրբեջանում...
Ադրբեջանի վերջակետը լինելու է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցումը. Արթուր Մարտիրոսյան
2020-ի դեկտեմբերից արդեն պարզ էր, թե դեպի ուր է գնալու եւ ինչ է պահանջելու Ալիեւը, եւ շատ տարօրինակ է, որ 4 տարի է՝ Ալիեւը խոսում է «Արեւմտյան…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ