News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

 Արցախից բռնի տեղահանված Սարգսյանների 11 անդամից բաղկացած ընտանիքը անելանելի վիճակում է հայտնվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լալիտա Սարգսյանի ընտանիքը, որն այժմ ապրում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում, մատնված է անտարբերության։ Մեկ հարկի տակ ապրում է 3 ընտանիք, որոնք ունեն 5 անչափահաս երեխաներ:

39-ամյա Լալիտա Սարգսյանն ունի երեք անչափահաս երեխաներ, իր ազգականների հետ գյուղում տուն են վարձել, սակայն վարձն էլ այժմ դժվարությամբ են վճարում։

«Այստեղ երեք ընտանիքով ենք ապրում. ես ու երեք անչափահաս երեխաներս, մայրս ու երկու եղբայրներս, հաշմանդամություն ունեցող քույրս, հորեղբորս աղջիկը եւ նրա երկու երեխաները»,-մանրամասնում է նա: Պետական որեւէ աջակցությունից Լալիտայի երեխաները չեն օգտվել․ «Երեխաների համար ոչ մի աջակցություն չեմ ստացել մինչ օրս, ո՛չ 100 հազարն եմ ստացել, ո՛չ 50 հազարները, մենակ ես եմ ստացել: Իմ ու երեխաների փաստաթղթերը նույն օրն եմ ներկայացրել, հետո ասել են երեխաների համար դիմում չեմ լրացրել: Ինձ Սոցապ նախարարությունում ասել էին, որ անչափահասների փաստաղթերը մոր փաստաթղթերի հետ են վերցնում: Միգրացիոն ծառայությունում էլ սակայն այլ բան էին ասում: Պետական այս կառույցները ինձ խաբում են, ամեն օր մի սուտ են ասում, եւ դա այնքան արեցին, մինչեւ դիմելու ժամկետն արդեն անցել է»։

Լալիտան ու իր անչափահաս երեխաներից մեկը հաշմանդամության կարգ ունեն, իսկ մյուս երեխան՝ առողջական խնդիր․ ֆինանսական ծանր կացությունն արցախցուն անելանելի դրության մեջ է դրել․ «Չգիտեմ՝ իմ ստացած 50 հազարով երեխայի դեղերն առնե՞մ, թե՞ տան վարձ վճարեմ»։

Արցախցին մեզ հետ զրույցում պատմում է՝ ավագ դստեր բուժումը Արցախից տեղահանվելուց հետո կիսատ է մնացել, մյուս դստեր մոտ էլ տեղահանվելուց հետո է առողջական խնդիրը հայտնաբերվել, եւ կրկին բուժման ծախսերը չի կարողանում հոգալ․

«Արցախում փարոս էլ էինք ստանում, այստեղ ասում են՝ նման բան չկա: Այնտեղ հաշմանդամության կարգի համար 45 հազար դրամ էի ստանում, անչափահաս երեխաներին միայնակ խնամելու համար էլ 36 հազար 500 դրամ: Հիմա հաշմանդամության կարգս ու փախստականի թուղթս վերցրել գնացել եմ Սոցապ նախարարություն, ասում եմ՝ հոկտեմբերից թոշակ չեմ ստանում, ասում են՝ մինչեւ դեկտեմբերի գումարն են տալու․ բա մնացած գումարն ո՞ւր է, ես չգիտեմ՝ ի՞նչ է կատարվում»,-պատմում է Լալիտա Սարգսյանը:  Արցախցին, չնայած հաշմանդամության կարգ ունենալուն, Արցախում այգեգործությամբ ու անասնապահությամբ էր զբաղվում․ «Երբեք ոչ ոքից երեխաներիս համար սնունդ չեմ խնդրել։ Եթե գոնե պետությունը մի փոքր օգնի ոտքի կանգնել, պատրաստ եմ կրկին անասնապահությամբ, այգեգործությամբ զբաղվել, ես իմ երեխաներին կպահեմ, նրանց բուժման ծախսերն էլ կհոգամ»։ Լալիտայի հետ է ապրում նաեւ իր եղբայրը, որն Արցախի հանձնման օրերին, երբ դրությունը լարված էր, գերեվարվել է ու միայն մեկ շաբաթ անց է վերադարձվել հայկական կողմին․ «Եղբայրս անասուններին արածացնելու էր տարել սարեր, երբ հետ էր վերադարձել գյուղ, տեսել էր, որ գյուղը դատարկ է, ոչ ոք չի մնացել: Կարծել էր, թե ուղղակի գյուղացիները վախեցել ու ապաստարաններ են գնացել: Գիշերել էր գյուղում, իսկ առավոտյան նրան գերեվարել էին: մեկ շաբաթ գերության մեջ մնաց: Կարմիր խաչի շնորհիվ ազատվեց գերությունից: Մենք ամենավերջինը լքեցինք գյուղը՝ սեպտեմբերի 29-ին»:  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեր հարցին ի պատասխան, թե ինչու Արցախից բռնի տեղահանված եւ միեւնույն ժամանակ հաշմանդամություն ունեցող անձը չի ստանում հաշմանդամության կարգին համապատասխան թոշակ, ինչպես նաեւ անչափահաս երեխաներին միայնակ խնամելու համար նախատեսված աջակցությունը, պատասխանեցին. «ՀՀ-ում կարող են իրացվել այն երաշխիքները, որոնք ՀՀ օրենսդրությունն է նախատեսել: Հայաստանում նույնպես ունենք եւ՛ կենսաթոշակներ, եւ՛ նպաստներ: Քաղաքացին պետք  է դիմի միասնական սոցիալական ծառայություն, որտեղ նրան կներկայացնեն ընթացակարգը: Մենք ոչ թե իրականացնում ենք Լեռնային Ղարաբաղում ստացած թոշակի կամ նպաստի վերանշանակում, այլ նշանակում ենք նպաստի այդ տեսակը, եթե սահմանված չափորոշիչներին համապատասխանում է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մասնագիտական ուսուցում և աշխատանք՝ արցախցիների համար․ ծրագրի վերաբերյալ առավել հաճախ հնչող հինգ հարցերի պատասխանները
Եթե ԼՂ-ից բռնի տեղահանվել եք 2023 թվականին և փնտրում եք աշխատանք, ապա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության…
Հայեր, առաջնորդե՛ք աշխարհը դեպի իրապես խաղաղ COP 29-ը. Լուիս Մորենո Օկամպո
Դուք կարող եք ի ցույց դնել նախագահ Իլհամ Ալիևի հանցանքները, ով շարունակում է թիրախավորել իր քաղաքացիներին Ադրբեջանում...
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ նախկին ղեկավարներին
Այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները...
Արցախի նախագահը հետաքրքրվել է՝ ինչպես են պաշտպանվում բռնահանված արցախցիների իրավունքները
Նախագահ Սամվել Շահրամանյանը շնորհակալությունն է հայտնել՝ արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում...
«Le Figaro». Ադրբեջանը ոչնչացնում է հայկական հազարամյա մշակութային և պատմական ժառանգությունը
Այս լկտի և կործանարար քաղաքականությունը նպատակ ունի ջնջել Լեռնային Ղարաբաղի հայերի...
Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները. Անդրանիկ Թեւանյան
Նախկինում էլ էր Միշելը «լավ հանդիպումներ» ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ…
Ամենաշատ