News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ԱԺ այգում զբոսնում է, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Ընդ որում, նրանք զբոսնելով մոտեցան այն հատվածին, որտեղ Բագրատ Սրբազանի աջակիցներն են հավաքված՝ Բաղրամյան պողոտայի կողմից:

Նշենք, որ Բագրատ Սրբազանը երեկ քաղաքացիներին կոչ է արել այսօր ժամը 15-ին հավաքվել Բաղրամյան պողոտայում, քանի որ շատ կարեւոր անելիք ունեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտից Ազգային ժողովում է: Նա այս պահին մասնակցում է 2023-ի բյուջեի կատարողականի ներկայացմանը, իսկ երեկոյան տեղի է ունենալու կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ