News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրող PROFAL ընկերությունը վերսկսել է մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրությունը՝ հատուկ բազմաբնակարանային և հասարակական շինությունների համար։ Ընկերությունը ձեռք է բերել նորագույն սարքավորումներ արտադրության ընդլայնման նպատակով։ Մետաղապլաստե դռների և պատուհանների հումքը ներմուծվում է Եվրոպայից․ պատուհանների պրոֆիլները բելգիական ապրանքանիշի են, բռնակները՝ գերմանական, աքսեսուարները ևս եվրոպական բրենդներ են ներկայացնում։

PROFAL-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը նշել է, որ առաջիկայում ունեն խոշոր նախագծեր, որտեղ կօգտագործվեն մետաղապլաստե պրոֆիլներ։ «Այս պահին ունենք 18 շենքի պայմանագիր, որոնցում կտեղադրվեն PROFAL-ի մետաղապլաստե պատուհանները։ Մեր ինժեներներն աշխատել են, որպեսզի շուկայի ապրանքային այս սեգմենտում ևս բարձրակարգ արտադրանք առաջարկենք։ Դրանք արդյունավետ լուծում են բազմաբնակարան շենքերի, առևտրային ու արդյունաբերական շինությունների համար»,-ասել է Էդգար Ավետիսյանը։

PROFAL ընկերության մետաղապլաստե պրոֆիլների առաջին խմբաքանակը կուղղվի ML Mining խոշոր հանքարդյունաբերական, շինարարական և կառուցապատող ընկերության «Նոր Երևան» թաղամասի մասնաշենքերի ապակեպատմանը։ Չորս մասնաշենքերից բաղկացած թաղամասը գտնվում է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում՝ Առնո Բաբաջանյան 42/5 հասցեում։  «Կարևորվելով «Նոր Երևան» բնակելի համալիրում ՀՀ Կառավարության հետ համատեղ իրականացվող հանրային ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման խոշոր քաղաքաշինական ծրագիրը՝ ML Mining-ը համալիրի պատուհանների արտադրությունն ու տեղադրումը պատվիրակել է ոլորտի առաջատար PROFAL ընկերությանը»,-նշել է ML Mining ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարգարյանը։

Սա ML Mining ընկերության հետ PROFAL-ի երկարաժամկետ համագործակցության մի մասն է։ Երկու ընկերությունները համագործակցության մեկնարկը տվել են «Այգիներ Պրեմիում», «Դալմա Հիլզ» և «Ադոնց Պրեմիում» նախագծերով, որոնք բազմաբնակարան պրեմիում դասի համալիրներ են։ PROFAL-ն այդ համալիրներում  իրականացնում է ալյումինե կոնստրուկցիաների պատրաստումն ու տեղադրումը, շենքերի ապակե երեսպատումը։

111 (2).jpg (75 KB)

111 (1).jpg (71 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 12-ին, կազմել է…
«Էյր Արաբիա»-ն Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ է նախաձեռնում
«Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49%-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին...
Ֆիզիկական անձանց 2023 թ. եկամտահարկի հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 22-ն է. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ֆիզիկական...
ՏԿԵ փոխնախարարը և «Ճանապարհային դեպարտամենտի» ներկայացուցիչները քննարկել են ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը
Կողմերը քննարկել են ԵՆԲ համաֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել Հյուսիս...
Բոլոր չինական ընկերություններին Հայաստանից «պասլատ ա անում» Ավինյանը, որը Արեւմուտքի մարդն է. Բագրատյան
Դեռեւս 2014-ին Չինաստանն առաջարկեց Հյուսիս-Հարավը սարքել. մենք 1 մլրդ դոլար…
Դոլար փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 11-ին, կազմել է…
Ամենաշատ