News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը


Ես նորմալ եմ համարում ոստիկանապետի լեքսիկոնը. ոԱյո, ոստիկանապետը կարող է բոլորի հետ խոսել, համոզման մեթոդներ կիրառել: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ ոստիկանապետը Արամ Հովհաննիսյանի լեքսիկոնին, որով նա խոսում է ցուցարարների կամ Բագրատ Սրբազանի հետ:

«Ոստիկանությունը երկու մեթոդով է աշխատում՝ համոզման եւ հարկադրանքի: Երբ որ համոզման մեթոդի չի գործում, կիրառում են հարկադրանիք մեթոդը: Համոզման մեթոդի մեջ մտնում են հորդորները, քարոզչական աշխատանքները, խոսելը, բանակցելը: Եթե տանում են վեճի, հնարավոր է նաեւ վերածվի բանավեճի , դա նորմալ է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ոստիկանապետը երբեմն վիրավորական արտահայտություններ է օգտագործում ժողովրդի հասցեին, պատգամավորն ասաց. «Ժողովրդի անունից՝ մի խոսեք, մենք գիտենք այնտեղ ովքեր են, ինչ են իրենցից ներկայացնում: Այդտեղ եւ ժողովրդի մաս կա, եւ քաղաքական տարբեր շահագրգռվածություններ ունեցող խմբակներ կան: Այո, ՀՀ ժողովրդի մի փոքր հատված կարող է այլ պատկերացումներ ունի եւ կարող է գտնվել այնտեղ, դա նորմալ է: Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի արտահայտելու իր տեսակետները, նաեւ պետք է պաշտպանել այդ քաղաքացիների իրավունքներն ամեն գնով»:

Ինչ վերաբերում է ցուցարարների նկատմամբ ոստիկանների գործողություններին, ՔՊ-ական պատգամավորը նշեց. «Ցուցարարների հանդեպ ոստիկանների կողմից որեւէ գործողություն ես չեմ նկատել, եղել են առանձին դրվագներ, որոնցով ՆԳՆ-ում նշանակված է ծառայողական քննություն, որի արդյունքում կպարզվի՝ ոստիկանների գործողություններն իրավաչափ են, թե ոչ: Եթե իրավաչափ չեն, ապա կարգապահական բնույթի խախտում կհամարվի, իսկ եթե կարգապահականից ծանր իրավախախտում լինի, ապա կդիտարկվի քրեաիրավական դաշտում նրանց գործողությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ