News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը


Իմ տղան 29 տարեկան տղա է, համալսարան ավարտած, իր ջանքերով հասել է որոշակի տեղ: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին,  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նա իր խոսքում նշեց, որ ՀՀ-ն ամեն օր իր զարգացումն է ապրում, պետական կառույցներն ամեն օր միջազգային ստանդարտներին են համապատասխանեցվում։

Հարցին՝ հիմա ավելի լավ է որովհետև Ձեր եկամուտնե՞րն են ավելացել, նա պատասխանեց․ «Ոչ, այն ժամանակ իմ եկամուտներն ավելի շատ է եղել»։

Դիտարկմանն էլ թե որդու աշխատավարձն ավելացել է, նա արձագանքեց․ «100 հազար դրամով ավելացել է․ իմ տղան 29 տարեկան տղա է, համալսարան ավարտած, ինքն իր ջանքերով հասել է որոշակի տեղ»։

Ճշտող հարցին էլ՝ հոր գործոնը չկա՞, նա ասաց, որ չկա։ «Ոչ, չկա հոր գործոնը, իր պաշտոնը նորմալ չգիտեմ էլ ինչ է, գիտեմ որ բաժնի պետ է իրավաբանական, որովհետև ինքը իրավաբան է ֆրանսիական համալսարանը լավ սովորած բանակ ծառայած և 29 տարեկան, 2 երեխա էլ ունի, դեռ պետք է աճի էլ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր մամուլը գրել էր՝ Խաչատրյանի որդին փորձագետից արագ «վերածվել» է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարեւորագույն բաժիններից մեկի պետի, աշխատավարձն էլ նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 1.2 միլիոն դրամով։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ