News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը


Կոնկրետ ես չեմ վախենում. Չեմ պատկերացնում, որ իրավական, ժողովրդավարական և բոլոր կառույցները համալրված և ամեն ինչով ապահովված լինելու դեպքում ինչ-որ գրոհի փորձ լինի, կամ եթե լինի, հաջողության հասնի: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք վերջինս վախենո՞ւմ է, որ Ազգային ժողովի դեմ գրոհ կիրականացվի:

«Ազգային ժողովը գրոհելը հանցագործություն է, ամեն օր տարբեր բնույթի հանցագործություններ են լինում, իսկ դրա դեմ պայքարի համապատասխան ստորաբաժանումները մենք ունենք: Նույն հարցն է, որ ասեք՝ դուք վստա՞հ եք, որ գողություն, կամ ավազակային հարձակում, կամ, ինչպես Գառնիկ Դանիելյանն է ասում, մանկապղծություն չի լինի: Յուրաքանչյուր հանցագործության ռիսկեր միշտ էլ կան, ես որևէ մտահոգություն չունեմ. դա և՛ կկանխվի, և՛ համապատասխան պատասխանատվության կենթարկվեն օրենքի նորմերը խախտելու համար»,- ասաց Խաչատրյանը:

Դիտարկմանը, թե դրսում կրիտիկական զանգված հավաքվելու դեպքում ի՞նչ է անելու իշխանությունը, Խաչատրյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ միտինգներ արել են, և որքան կարողացել են, մարդկանց ներգրավվել են դրանցում: Ամեն ինչ նորմալ է, եթե դրանք խաղաղ են, եթե օրենքի պահանջներ չեն խախտվում, ինչքան քանակությամբ մարդիկ էլ հավաքվեն, նորմալ է ժողովրդավարական երկրում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ