News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը


Իշխանափոխության և վարչապետի հրաժարականի պահանջ է հնչեցվում ցուցարարների կողմից։ Ունի՞ մտավախություն այս հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԱԺ բակում լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ վարչապետն ասաց՝ նոր բան չունի ասելու, քանի որ ավելի վաղ այդ հարցերին արդեն պատասխանել է։

«Ընդդիմությունն ԱԺ ուրիշ բան պետք է ներկայացներ, ուղերձ է ներկայացրել։ Ես, ինչքան հասկացա, իրենք չեն ընդունել իրենց ուղերձը, որովհետև ինձ ասացին, որ հանձնաժողովում գլխադասային քննարկման ժամանակ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի եղել։ Ինչ վերաբերում է ընդդիմության պնդումներին, ես էսօր առավոտից դահլիճում էի (նկատի ունի ԱԺ նիստի մասնակցությունը), չլսեցի, որ ընդդիմությունն ինչ-որ բան պնդեր, բյուջեի կատարողականն էր քննարկվում»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով հրաժարականի պահանջին՝ նա նշեց, որ եթե ՀՀ ժողովուրդն ուզենա Կառավարության փոփոխություն, կիրականացնի։

Վարչապետը նաև պարզաբանեց, թե ինչու են ոստիկանական մեծաթիվ ուժեր կենտրոնացված ԱԺ տարածքում. «ԱԺ բնականոն գործունեությունը պետք է ապահովվի, նաև քաղաքացիների, այդ թվում՝ հավաքի խաղաղ մասնակիցների անվտանգությունը»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ