News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը


Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում իրավիճակը լարված է: Ոստիկանությունը սպառնում է հատուկ միջոցներ ու ֆիզիկական ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ: Նրանք կանանց և երեխաներին հորդորում են լքել տարածքը, քանի որ հնարավոր է՝ հատուկ միջոց կիրառվի:

Պռոշյան փողոցից բերման է ենթարկվել 42 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ին  հայտնում է ՆԳՆ-ից:

Բաղրամյան պողոտայում շարունակվում է Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների բողոքի ակցիան:  Մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Ազգային ժողովի շենքի մոտ:

Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը հայտարարել էր. «Այո΄, վաղը չափազանց կարևոր օր է, եթե կուզեք շատ ծանր ու ծանրակշիռ, վաղը ժամը 15։00-ին շատ մեծ թվով պետք է հավաքվենք, որովհետև ասելիք եւ անելիք ունենք:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ից Բաղրամյան պողոտան փակ է: Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ վրաններ է տեղադրել պողոտայում եւ շուրջօրյա նստացույց հայտարարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ