News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Այո, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիր: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա նշանակում է, որ մեր գնահատմամբ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է եւ այն կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի, արդեն նախկինում երկկողմ հաստատված համաձայնությունների հիման վրա եւ ստորագրել:

Ադրբեջանի նախագահն ինքը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հավատարիմ է Պրահայի պայմնավորվածություններին եւ Ալմաթիի հռչակագրին: Նաեւ Բրյուսելի, Սոչիի, Պրահայի հայտարարություններով մենք այդ սկզբունքներն արձանագրել ենք»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ