News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Ես կարծում եմ, որ Սահմանադրության փոփոխության հարցը փորձել կապել, բերել բանակցությունների սեղան, դա խաղաղության բանակցությունների տորպեդահարում է: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ալիեւի հայտարարությանը, թե եթե Հայաստանն իր Սահմանադրությունը չփոխի, խաղաղության պայմանագիր չի լինի»:

«Ես չեմ բացառում, որ այդտեղ կան նաեւ որոշակի միտումներ միջամտություններ իրականացնելու Հայաստանի ներքին գործերին եւ նաեւ որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցելու Հայաստանում:

Մենք Սահմանադրության փոփոխության մասին խոսել ենք դեռեւս 2018-ին, 2019-ին, եւ մեր օրակարգը կապված է բացառապես ժողովրդավարական բարեփոխումների հետ: Մենք ասել ենք, որ Սահմանադրության փոփոխությունը բանակցության հետ կապ ունենալ չի կարող, դա բացառապես մեր ներքին հարցն է»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ