News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հունիսի 11-12-ը մասնակցել է Բեռլինում կայացող Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Վահան Կոստանյանը համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով, որի ժամանակ մասնավորապես նշել է. «Նախ և առաջ թույլ տվեք բարձր գնահատել Գերմանիայի ջանքերը այս հանդիպումը կազմակերպելու հարցում։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին։

Ուկրաինայի վերականգնման սկզբունքները, որոնք ընդունվել են Լուգանոյում 2 տարի առաջ, պետք է լինեն այսօրվա քննարկումների հիմքում։ Բարեփոխումների վրա հիմնված, թափանցիկ, ժողովրդավարական, ինչպես նաև կայուն վերականգնման գործընթացները նախապայմաններ են երաշխավորելու Ուկրաինայի ժողովրդի ապագան:

Միևնույն ժամանակ, առանց խաղաղության՝ այս գործընթացը կլինի հատվածական և ոչ արդյունավետ: Հայաստանն ու մեր ժողովուրդը պատկերացնում են պատերազմների ու բռնությունների սարսափը։ Վերջերս մենք բախվել ենք համանման իրավիճակի և գիտակցում ենք խաղաղության կարևորությունը։

Մենք պատրաստակամ ենք համագործակցել կողմերի հետ՝ դադարեցնելու անմեղ մարդկանց տառապանքները։ Խաղաղությունը մեր քաղաքական համոզմունքն է։ Մենք ինքներս անկեղծորեն ներգրավված ենք խաղաղության բանակցություններում՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մտադրությամբ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Այդ փաստաթղթի հիման վրա ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ նաև նախկին խորհրդային 10 այլ հանրապետություններ համաձայնել են նախկին վարչական սահմանները ճանաչել որպես միջպետական սահմաններ:

Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք վերահաստատել գործընկերների հետ համագործակցելու Հայաստանի Հանրապետության վճռականությունը՝ նպատակ ունենալով վերակառուցել կայունությունն ու խաղաղությունը Եվրոպայում»:

Միջոցառման շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ չորս երկիր համատեղ զբաղվելու է թևավոր հրթիռների մշակմամբ
Ըստ պարբերականի, խոսքը, առաջին հերթին, 1000 կմ-ից ավելի հեռահարություն ունեցող հրթիռների մասին է
Սալիվան. Ուկրաինան դիմակայեց, բայց առաջիկա ամիսները դժվար և բեկումնային են լինելու
Նրա զեկույցը նվիրված էր Ուկրաինայում տիրող իրավիճակին․․․
Telegraph. Մեծ Բրիտանիան թույլ չի տվել օգտագործել Storm Shadow-ը Ռուսաստանում
Դրանից հետո՝ հուլիսի 10-ին, նախագահ Վլադիմիր Զելենսկին «X» սոցիալական ցանցում գրել էր. «Այսօր առավոտյան...
Օրբանը Ռուսաստանի հետ բանակցել է ոչ ԵՄ-ի անունից. Մակրոն
Նա այցելել է այս երկրներ՝ որպես Հունգարիայի վարչապետ, դա շատ օգտակար է, դա նրա ընտրությունն է...
Թուրքիան հացահատիկի գործարքի վերսկսման հույս ունի
Սևծովյան հացահատիկի նախաձեռնության մասին մենք խոսեցինք պարոն [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ։ Մենք հետևելու ենք...
Ավստրալիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ է տրամադրել
Ավստրալիան հպարտ է միանալով մեր գործընկերներին՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի այս պատմական գագաթնաժողովին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ