News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Սահմանազատման հետ կապված իրադրության մեջ կա շատ մեծ թյուրըմբռնում: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սահմանազատման գործընթացը առնվազն հավասարաբար Հայաստանի կառավարության նախաձեռնությունն է՝ արձանագրելու համար ՀՀ ինքնիշխան տարածքը: Ես դա ասել եմ, եթե ոչ շատ ուղիղ, առնվազն մի քանի անգամ այս թեմային անդրադարձել եմ, այդ թվում ԱԺ ամբիոնից»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ մինչեւ հիմա Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրս չի եկել, այդ հատվածները չեն սահմանազատվել, Փաշինյանն ասաց. «Այդ սահմանները չսահմանազատվեցին փոխադարձ պայմանավորվածությամբ: Որովհետեւ նույն տրամաբանությամբ Ոսկեպարում կային մեծ պրոբլեմներ: Ես գնացել եմ Ոսկեպար, քննարկել եմ Ոսկեպարի բնակիչների հետ, լսել եմ նրանց, եւ նաեւ չեմ կարող ասել, որ օրինակ, Ոսկեպարի, կամ Բաղանիսի, կամ Կիրանցի, կամ Բերքաբերի բնակիչները ինչ ասել են, ինչ հարց դրել են, մենք այդ հարցերը լուծել ենք, բայց այս գործընթացում, որ տեղի է ունեցել, էականորեն հաշվի են առնված Ոսկեպարի ժողովրդի տեսակետները: Հետո գնացել ենք Բերքաբերի ժողովրդի հետ ենք խոսել, որովհետեւ այստեղ որոշակի ընկալումների տարբերություններ կան:

Երբ առաջին անգամ գնացել էի Ոսկեպար, սեղանին էի դրել հենց այն տարբերակը, որը դուք հարցնում եք: Ոսկեպարի բնակիչները փաստարկել էին, թե ինչու գոնե այս փուլում դա լավ տարբերակ չի:

Մենք ասել ենք՝ մեր պատկերացնում այն է, որ պետք է սահմանազատում անենք այսպես, բոլոր 4 գյուղերի տարածքում: Ոսկեպարի բնակիչները բողոքել են, ասել են՝ դա իրենց համար անընդունելի է: Իրենք ուրիշ տարբերակ են առաջարկել: Ես ասել եմ՝  ձեզ լսեցի, գնամ, կգամ, կասեմ, թե ինչն ենք համարում ռացիոնալ, ինչն ենք համարում իրագործելի: Ես ասել եմ՝ դուք բարձրացրել եք, պայմանական, 5 հարց, դրանցից երեքը լինում է լուծել, երկուսը չի լինում: Ոսկեպարցիներն ասել են՝ հարց չունենք, եթե տենց ենք գնում, մենք հանդուրժողաբար կվերաբերվենք այդ տարբերակին:

Դրանից հետո գնացել ենք Կիրանց, ասել եմ՝ դուք 5 հարց էիք բարձրացրել, էլի պայմանական, ձեր բարձրացրած հարցերից 2-ն է լինում լուծել: Կիրանցի բնակիչները, որ առաջին հանդիպումից հետո ավելի պոզիտիվ էին, հանդիպումից հետո պատկերը փոխվեց»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ