News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Ձեր տրամաբանությունն այն է, որ սկզբում պետք է խաղաղության պայմանագիրը լինի, հետո մնացածը, բայց կարող է հակառակը լինել: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավանական համարելով, որ հնարավոր է սկզբում հաղորդակցությունների բացումը լինել, հետո նոր խաղաղության պայմանագիրը:

«Կարող է իրական խաղաղություն ձեւավորվի կոնկրետ պրակտիկ գործողություններով, որի արդյունքներով ձեւակերպվի խաղաղության պայմանագիրը: Բայց մեր ընկալումն այն է, որ պետք է լինի խաղաղության պայմանագիրը»,-ասաց նա:

Փաշինյանը նաեւ հավելեց. «Երբ Հայաստանն ու Ադրբեջանն արձանագրեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ու միմյանցից տարածքային պահանջներ չունեն, հրաժարվում են ուժի սպառնալիքի կիրառման սկզբունքից, պատրաստ են չմիջամտել ներքին գործերին, ագրեսիվ քաղաքականություն չվարել իրար նկատմամբ, հաստատեն դիվանագիտական հարաբերություններ՝ մնացած բոլոր հարցերը լուծվելու են»:

Հարցին՝ եթե սկզբունքները թղթի վրա չկան, ստորագրված չեն, արդյոք դա պատերազմի կամ ՀՀ-ի վրա հարձակման ռիսկ չի ստեղծում, Փաշինյանը պատասխանեց. «Շատ ճիշտ եւ հետաքրքիր հարց եք տալիս: Ապրիլի 19-ին սահմանազատման հանձնաժողովները ստորագրեցին արձանագրություն, որտեղ արձանագրվեց, որ Ալմաթիի հռչակագիրը սահմանազատման բազային սկզբունք է»:

Ինչ վերաբերում է պնդմանը, որ 30 տարվա թշնամանքը առիթ է տալիս խոսելու, որ Ադրբեջանի ագրեսիան կարող է լինել, Փաշինյանն ասաց. «Այո, տալիս է առիթ եւ մենք ուզում ենք այդ իրավիճակը կառավարել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ