News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

ՀՀ յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում ոստիկանական մեծաթիվ ուժերի կուտակմանը։

Հարցին՝ արդյոք մտավախություն կա, որ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կարող է ինչ-որ գործողություն լինել, Փաշինյանը պատասխանեց՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իրենց գործառույթն են իրականացնում:

«Եթե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նման միջոցառում ձեռնարկում են, առնվազն նշանակում է՝ նրանք ունեն օպերատիվ տեղեկություն, որ հնարավոր են սադրանքներ որոշ խմբերի կողմից, բայց, կարծում եմ նաև, որ ոչ միայն ձեր ասած գործողությունն է իրականացվում, այլև իրավապահները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այդ հնարավոր խմբերին և նրանց առանձին անդամներին հայտնաբերելու, չեզոքացնելու և օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց վարչապետը:

«Ոստիկանությունն ամբողջ աշխարհում ուժային կառույց է ու երբեմն լինում են դեպքեր, երբ ոստիկանությունը որոշակի ուժ է գործադրում, հետո ասում են՝  ոստիկաններին ինչո՞ւ չեն դատում։ Ոստիկանին իր աշխատանքը կատարելու համար չի կարելի դատել»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ