News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Ucom ընկերությունն այս տարի կրկին Հայաստանում ՈՒԵՖԱ EURO 2024-ի ցուցադրման գլխավոր գործընկերն է։

Ֆուտբոլային առաջնության խաղերը ցուցադրվելու են  Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով։ Ընդհանուր առմամբ ցուցադրվելու է 51 հանդիպում, որոնցից վեցն ընթանալու են զուգահեռ`նույն ժամին։ Ուստի բոլոր խաղերը դիտելու հնարավորություն կունենան միայն Ucom-ի բաժանորդները՝ ունենալով բացառիկ հասանելիություն Արմենիա Պրեմիում հեռուստաալիքին։

«Առաջին անգամը չէ, որ Ucom-ը հանդես է գալիս որպես ֆուտբոլային եվրոպական մրցաշարի ցուցադրման գլխավոր գործընկեր, և մեր բաժանորդները սովոր են, որ իրենց համար այս մրցաշարը պիտի վերածվի տոնի։ Մենք պարզապես պարտավոր էինք նրանց հույսերն արդարացնել, ու այժմ բոլորս մեծ ոգևորությամբ պատրաստվում ենք մեր սիրելի թիմերի խաղերին հետևելու լավագույն որակով Ucom-ի ցանցում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը։ Այս կապակցությամբ հունիսի 18-ից սկսած բոլոր ֆուտբոլասերները կկարողանան օգտվել Ucom–ի ևս մեկ առաջարկից՝ ցանկացած Unity փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում  կարող են ձեռք բերել TV iFFALCON LCD Smart 4K TV 55’ հեռուստացույցն ընդամենը 139.900 դրամով: Արդյունքում բաժանորդը կստանա նոր հեռուստացույց՝ 4K-HDR Google TV, Հայաստանի ամենաարագ տան ինտերնետին հասանելիություն, մինչև 210+ հեռուստաալիքներ ու շատ ներառումներով հեռախոսի փաթեթ։

Ucom-ը շնորհավորում է բոլոր ֆուտբոլասերներին EURO 2024-ի մեկնարկի առթիվ և մաղթում գոլաշատ ֆուտբոլային հանդիպումներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մեկնարկի մասին
Ծրագիրը եզակի հարթակ է տրամադրում սկսնակ ձեռնարկատերերին և նորարարներին՝ իրենց գաղափարներն ազդեցիկ լուծումների վերածելու համար...
Ucom ընկերությունը տեղեկացնում է
Աշխատանքերն իրականացվում են Գյումրիի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և միտված են ցանցերի արդիականացմանը...
Ucom-ը տեղեկացնում է
Նույն աշխատանքներն իրականացվելու է Երևանի կենտրոնում հուլիսի 12-ին...
Smart Place․ խելացի լուծումներ հարմարավետ ու էներգախնայող ապրելակերպի համար (ֆոտո)
Smart Place-ի նպատակն էներգաարդյունավետ ու հարմարավետ ապրելակերպի տարածումն է Հայաստանում: «Այս լուծումների շնորհիվ ցանկացած միջավայր կդառնա խելացի...
Ucom-ը նոր մատչելի առաջարկ ունի այս ամռանը ճանապարհորդող բաժանորդների համար
Փաթեթն ակտիվացնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում բաժանորդը կստանա կարճ հաղորդագրություն, որում կբացատրվի, թե ինչպես բաժանորդը կարող է ստուգել իր անհատական կոդը...
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» ցուցադրության բացումը Գյումրիում
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ