News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Վրաստանի պաշտպանության նախարարությունը Թուրքիայից ստացել է ՆԱՏՕ-ի չափանիշներով մշակված VURAN զրահատեխնիկայի խմբաքանակ։ Դրա մասին հայտնել են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից։

Զրահապատ մեքենաները Վրաստանին են տրամադրվել ըստ թուրքական կողմի հետ պայմանավորվածության։ Սարքավորման փոխանցման արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի Վազիանի ռազմաբազայում։ Վրաստանի ՊՆ-ից նշել են, որ VURAN զրահամեքենաները համալրված են ՆԱՏՕ-ի չափանիշներով և էապես կնպաստեն երկրի պաշտպանունակության ամրապնդմանը, ինչպես նաև Վրաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների խորացմանը։

Վրաստանի պաշտպանության նախարարությունը 2022 թվականին պայմանագիր է կնքել ռազմական տեխնիկա արտադրող թուրքական «ASFAT» ընկերության հետ, որով երկիրը ամենագնաց զրահամեքենաներ կստանա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ