News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացիների մեծ մասը ցանկանում էր, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը լուծարվի: Ըստ BFMTV հեռուստաալիքի՝ դրա մասին մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։

«Բնակչության ավելի քան 60 տոկոսը՝ երեք ֆրանսիացիներից երկուսը, արտահայտվել են Ազգային ժողովի լուծարման օգտին և ընդունել են այս որոշումը»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի ղեկավարը վերտին ցրել է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը մինչև իր նախագահական ժամկետի ավարտը՝ 2027 թվականին և այդ ասեկոսեներն անվանել անհեթեթություն։  

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ մտադիր է իրականացնել երկրի համար անհրաժեշտ բարեփոխումները։ Մասնավորապես, նա խոստացել է ինդեքսավորել կենսաթոշակները, ինչպես նաև հաստատել է ութ նոր ատոմային ռեակտորների կառուցման ծրագրերը՝ Ֆրանսիայի էներգետիկ անկախությունը ապահովելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ