News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ Պռոշյան փողոցում կարմիրբերետավորները ուժի կիրառմամբ բերման են ենթարկել Բագրատ Սրբազանի աջակիցների կողմից իրականացվող ցույցի մասնակիցներից մեկին:

Ոստիկանները չեն հիմնավորել, թե ինչու են բերման ենթարկում միջին տարիքի տղամարդուն, վերջինը իր դժգոհությունն է հայտնել՝ ասելով. «Հանգիստ ինձ համար կանգնած էի»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ի շենքի շրջակայքում և հարակից փողոցներում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացած: Բագրատ Սրբազանը իր աջակիցների հետ արդեն երեք օր է՝ փակ է պահում Բաղրամյան պողոտան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի հրաժարականն են պահանջում ցուցարարները, այժմ ԱԺ-ի ներսում է, որտեղ քիչ անց կմեկնարկի կառավարության հարցուպատասխանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ