News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան արգելել է Ադրբեջանի պետական ​​ «Ազերթաջ» գործակալության աշխատակցուհու մուտքը Շենգենյան գոտի։ Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ հունիսի 11-ին արգելափակվել է Բոնն քաղաքում սեմինարին մասնակցելու համար գործուղված աշխատակցուհու մուտքը Շենգենյան գոտի։

«Քյոլն/Բոն օդանավակայանում գործակալության թղթակից Այգուն Հասանովային հայտնել են, որ Ֆրանսիան արգելել է իրեն մուտք գործել Շենգենյան գոտի։ Հաշվի առնելով, որ բազմակի մուտքի Շենգենյան վիզան, սեմինարի հրավերը և այլ փաստաթղթերը կարգին էին, Գերմանիայի իշխանությունները որոշել են հետաքննել այս հարցը։

Ֆրանսիայի գործողությունների արդյունքում թղթակցուհին մի քանի ժամով պահվել է օդանավակայանում, սակայն, երբ իրավիճակին միջամտել են Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատունն ու ՄԱԿ-ի FCCC քարտուղարությունը, իսկ Գերմանիայի իշխանությունները համոզվել են, որ Ֆրանսիայի խնդրանքն անհիմն է, գործակալության թղթակցուհուն թույլ են տվել մուտք գործել երկիր։

Ադրբեջանում Ֆրանսիայի գործողություններում տեսնում են քաղաքական նախադրյալներ և դիտավորություն, ու չգիտես ինչու հիշեցնում են Եվրախորհրդարանի ընտրություններում Մակրոնի կուսակցության պարտությունը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ