News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Զբոսաշրջության մասին» օրենքում փոփոխություններին, ըստ որոնց՝ երկիր ժամանող զբոսաշրջիկների համար պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը հետաձգվելու է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։

«Զբոսաշրջության մասին գործող օրենքը պարտավորեցնում է Վրաստան այցելող զբոսաշրջիկներին առողջության և դժբախտ պատահարների ապահովագրություն ունենալ»,- հայտարարել է օրինագիծը քվեարկության դրած իշխող «Վրացական երազանք» խմբակցության փոխնախագահ Իրակլի Կիրցխալիան։

Նա պարզաբանել է, որ սակայն, ելնելով այն հանգամանքից, որ աշխատանքային ձևաչափի ընթացքում իրավասու մարմինների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ բացահայտվել են նոր կարգավորումների ներդրման և ակտիվացման համար բազմափուլ նախապատրաստական ​​գործընթաց պահանջող որոշ հարցեր, առաջ է եկել օրակարգում լրացուցիչ ժամկետներ մտցնելու հարցը։

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ 2024 թվականի հունվարից մարտ ամիսներին արտերկրից հանրապետություն է ժամանել 1,3 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 7,6 տոկոսով գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը։

2024 թվականի առաջին եռամսյակում եղել է Թուրքիայից Վրաստան այցելությունների ամենամեծ թիվը՝ 254 հազար 577 զբոսաշրջիկ։ Սա երկիր կատարած արտասահմանյան այցելությունների ընդհանուր թվի 19,5%-ն է և նախորդ տարվա համեմատ գերազանցում է 17,6%-ով։

Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ առաջին եռամսյակում Ռուսաստանի Դաշնությունից ժամանել է 215 հազար 468 զբոսաշրջիկ (ընդհանուրի 16,5%-ը), ինչը 16,1%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այցելությունների քանակով Թուրքիայից և Ռուսաստանից հետո հաջորդում են Հայաստանը, Ադրբեջանը և Իսրայելը։ Այցելությունների 81,4%-ը զբոսաշրջային բնույթ է ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շոգի պատճառով Աթենքի բոլոր հնագիտական ​​վայրերը փակ են եղել զբոսաշրջիկների համար
Սպասվում է, որ ամբողջ երկրում ջերմային ալիքը կտևի առնվազն մինչև երկուշաբթի, հինգշաբթի օրը ջերմաստիճանը...
Հայաստանը 2024թ. առաջին կիսամյակում Վրաստան այցելությունների թվով առաջատար երկրների եռյակում է
Հայաստանն առաջատար եռյակում է...
Հունիսին Հայաստան է այցելել 180,718 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա համեմատ 19 հազարով քիչ
2024 թ․ հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ…
Թուրքիայում Իսրայելի զբոսաշրջության շրջանառությունը նվազել է 94%-ով
Միաժամանակ հոկտեմբերի 7-ից ի վեր Թուրքիայի և Իսրայելի միջև դադարեցվել են բոլոր ուղիղ չվերթերը...
Եթե 2023-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների 50%-ն էր ՌԴ-ից, ապա հիմա արդեն 40%-ն է. Պապոյան
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ աճը եղել է 9,2 տոկոս, որն ապահովել են...
Հայաստանում 2024 թվականի առաջին երեք ամիսներին զբոսաշրջային հոսքի անկում է գրանցվել
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում երկիր, ինչպես նշեց փոխնախարարը, այցելել է 441 հազար մարդ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ