News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իրականացված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում վերականգնվել են շուրջ  5 200 գծամետր վերգետնյա միջին և ցածր ճնշման գազատարներ, որ  վնասվել էին մայիսի 26-ին տեղի ունեցած գետերի վարարման արդյունքում Լոռու և Տավուշի մարզերում ստեղծված աղետի հետևանքով։

Լուրջ վնասներ են կրել Դիլիջան, Իջևան, Այրում, Տաշիր, Ալավերդի, Թումանյան, Վանաձոր քաղաքների, Այրում, Խաշթառակ, Ձորագետավան, Թեղուտ բնակավայրերի գազաբաշխման ցանցերը։ Գազազրկված էր  ավելի քան 19 000 բաժանորդ։ 

Բոլոր այն բնակավայրերում, որտեղ իրականացվել են վթարավերականգնողական աշխատանքներ, վերականգնվել է գազամատակարարումը։

Հրավիրված խորհրդակցության ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը հանձնարարեց վերլուծել գույքագրված վնասները, վերահսկողության տակ պահել գազաբաշխման համակարգի  ռիսկային հատվածները, լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել և անհրաժեշտության դեպքում իրականացնել գազատարների վերատեղադրման և շինհավաքակցման աշխատանքներ:

IMG_9654 10 Edited.jpg (78 KB)

CE231890-ABCE-40E4-AABB-2E8D39E1D499.JPG (81 KB)

3F648217-7BB1-4894-9E5B-E87BE5B9EACB.JPG (72 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում աղետի գոտում հաշվվել է 269 վնասված բնակարան և անհատական ​​բնակելի շենք
Փոխնախարարը պարզաբանեց, որ դիմումը բավարարվում կամ մերժվում է ներկայացման օրվանից...
Հայաստանում 1քմ-ի համար կհատկացվի 40-ից 60 հազար դրամ՝ հեղեղումների գոտում բնակարանների վերանորոգման համար
Այն դեպքերում, երբ ներգրավված են վերանորոգման աշխատանքներ, տարածքների գոտիավորումն ուժի մեջ է...
Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները
Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում․․․
Ամբողջությամբ կփոխհատուցվի ջրհեղեղից փլուզված 16 բնակարանի և 2 բնակելի տան գնման և 263 տան վերանորոգման ծախսերը
Աջակցություն ստանալու համար դիմումներն ընդունվում են հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ համայնքապետարանների միջոցով…
Ջրհեղեղի հետևանքով 4 զոհերի ընտանիքներ կստանան 1 մլն դրամ, իսկ յուրաքանչյուր ընտանիքի անդամ՝ 40-60 հազար դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում հաստատեց Լոռու և Տավուշի...
Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները. Ալեն Սիմոնյանն Լոռու մարզում է
Խորհրդարանի ղեկավարն առանձին հանդիպում է ունեցել նաեւ տեղում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ