News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ NEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է Ազգային ժողովի բակում շարված ԱԱԾ-ականներին: ԱԺ շենքի հարակից այգու տարբեր հատվածներում տեղակայված զինված ԱԱԾ-ականները հսկում են ԱԺ-ի շենքը, որտեղ այս պահին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ընթանում է կառավարության հարցուպատասխանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ի շենքի շրջակայքում և հարակից փողոցներում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացած: Բագրատ Սրբազանը իր աջակիցների հետ արդեն երեք օր է՝ փակ է պահում Բաղրամյան պողոտան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի հրաժարականն են պահանջում ցուցարարները, այժմ ԱԺ-ի ներսում է, որտեղ քիչ անց կմեկնարկի կառավարության հարցուպատասխանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ