News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Վրացի աստվածաբան Իոան Զոսիմի ձեռագիրը Christie’s-ի աճուրդում գնել է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, հայտնել է «Իմեդի» կառավարամետ հեռուստաալիքը։

Ձեռագրի գինը կազմել է 1,25 միլիոն ֆունտ ստերլինգ։

«Վրացական երազանքի» հաղորդակցության դեպարտամենտը որպես կուսակցական նորություն հայտարարել է, որ ձեռագիրը հանձնվելու է Ազգային թանգարանին։ Իշխող կուսակցությունն այն անվանել է «ազգային մասշտաբով պատմական բարեգործություն»։

Իոան Զոսիմն ապրել է 10-րդ դարում։

Սա մագաղաթի վրա, արամերեն և վրացերեն այսպես կոչված Սինայի ձեռագիրն է՝ 5-7-րդ դարերի Սուրբ Գրքի 70 թերթից բաղկացած տեքստի վրա հիմնված Codex Sinaiticus Rescriptus-ը։ Ձեռագիրն աճուրդի է հանվել 10-րդ դարի Սինայի Սուրբ Եկատերինա վանքում կատարված կազմով, որը ձեռագրի ամենավաղ ստորագրված և թվագրված կազմն է:

Ձեռագիրը պարունակում է Ավետարանի ամենավաղ տեքստային վկայություններն արամեերենի բարբառով, որն ամենամոտ է բարբառին, որով հաղորդակցվել է Հիսուս Քրիստոսը: Տեքստերը նույնպես վրացերենով վերաշարադրել է Իոան Զոսիմը։

Կրկնագիրն աճուրդի է հանվել «Գլուխգործոցներ անցյալ դարի նորվեգացի ճանապարհորդ և պատմաբան Շոյենի հավաքածուից» նշումով։  NewsGeorgia-ը նշել է, որ նրա հավաքածուն համարվում է հնագույն ձեռագրերի ամենամեծ հավաքածուն աշխարհում, դրանք ավելի քան 13 հազար են, ամենահին գիրքը մոտ 5000 տարեկան է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ