News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի դիմաց այժմ իրավիճակը լարված է: Բախում սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջև։ Բախման հետևանքով ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։

Կադրերում երևում է, որ կան նաև բերման ենթարկվածներ։

Նշենք, որ ներսում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանն է ընթանում՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ, դրսում ցուցարարներ են հավաքված՝ Բագրատ արքեպիսկոպոսի առաջնորդությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պռոշյան փողոցից բերման է ենթարկվել 42 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ին հայտնել էին ՆԳՆ-ից: Հիշեցնենք, որ ԱԺ-ի շենքի շրջակայքում և հարակից փողոցներում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացած: Բագրատ Սրբազանը իր աջակիցների հետ արդեն երեք օր է՝ փակ է պահում Բաղրամյան պողոտան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի հրաժարականն են պահանջում ցուցարարները, այժմ ԱԺ-ի ներսում է, որտեղ քիչ անց կմեկնարկի կառավարության հարցուպատասխանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ