News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Թուրքիան առաջվա պես ամուր կապված է Արևմուտքին, և նրա գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ երբեք ավելի ուժեղ չի եղել, անգամ այն պարագայում, երբ երկու կողմերը Գազայում Իսրայելի պատերազմի վերաբերյալ իրարամերժ տեսակետներ ունեն , Reuters-ին հայտնել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը:

Ֆլեյքը, որն արդեն աշնանը կլքի Անկարայում իր պաշտոնը, հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնմանը հավանություն տալը, ինչճպես նաև ԱՄՆ-ի հետ F-16 կործանիչների վաճառքի գործարքը ազդարարում են այս տարի Անկարայի վերակողմնորոշումը դեպի Արևմուտք և առևտրի և ներդրումների կայուն աճի համար լուրջ հիմքեր են ստեղծում:

«Ռազմավարական գործընկերությունը երբեք ավելի ամուր չի եղել, և մենք լավ վիճակում ենք», - Անկարայի իր նստավայրում Reuters-ի թղթակցի հետ զրույցում ասել է 61-ամյա Ֆլեյքը:

Դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի առաջադրած նախկին հանրապետական ​​սենատոր Ֆլեյքը պաշտոնավարում է 2022 թվականի սկզբից։

Վաշինգտոնը պնդել է, որ Անկարան դադարեցնի Մոսկվայի նկատմամբ իր պատժամիջոցներից խուսափելու ցանկացած փորձ և նաև աջակցել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, որի մասին որոշում է ընդունվել հունվարին երբ Թուրքիան 20 ամիս ձգձելուց հետո համաձայնել է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

Ֆլեյքը նշել է, որ չնայած Ռուսաստանի հետ Թուրքիայի ամուր տնտեսական, առևտրային և էներգետիկ կապերին, Ուկրաինայի պատերազմն ընդգծում է ԱՆկարայի հավատարմությունը ՆԱՏՕ-ին և Արևմուտքին:

Թուրքիան «անբասիր կերպով աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը», - հայտարարել է Ֆլեյքը՝ վկայակոչելով Սև ծովում ռուսական ռազմանավերի մուտքը խոչընդոտելը և Կիևին անօդաչու սարքերի մատակարարումը։

Նա հավելել է, որ ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի նկատմամբ երկկուսակցական տրամադրություններն այս տարի դրական են եղել, և դա կպահպանվի՝ անկախ նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ