News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն կա, քանի որ Ռուսաստանը կանգնած է դժվարությունների առաջ, որոնք կարող են մեկ տարի հետո չլինել, ուստի կա հնարավորությունների պատուհան։ Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ: Դրա մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը։

«Ռուսաստանն ուզում է ասել, որ երբ հաղթի Ուկրաինայում, կվերադառնա Կովկաս, բայց Ռուսաստանը չի հաղթում Ուկրաինայում և չի վերադառնում Կովկաս, ինչպես եղել է երկար ժամանակ։

Հիմա ժամանակն է, որ ՀՀ քաղաքացիները ասեն. «Որոշել ենք և ուզում ենք գնալ առաջ, ոչ թե հետ»: Հիմա առաջ ընթանալու հնարավորություն կա, քանի որ Ռուսաստանը խրված է Ուկրաինայում»,- նշել է նա։

Ըստ պետքարտուղարի տեղակալի՝ ԱՄՆ-ը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կբարձրացնի ռազմավարական գործընկերության մակարդակի։

Պաշտոնյան պարզաբանել է, որ դա նշանակում է աշխատել Հայաստանի հետ՝ ամրապնդելու նրա ժողովրդավարությունը, անվտանգությունը, օրինակ՝ ոստիկանությունը և սահմանապահ զորքերը, և տնտեսական դիվերսիֆիկացումը:

«Հայաստանը պետք է կարողանա համապարփակ առևտուր անել և Ռուսաստանից չլինել այնքան կախված, որքան կախված է ներկայում։

Սրանք այն ուղղություններից են, որոնց վրա մենք կշարունակենք աշխատել: Մենք Ադրբեջանի հետ հարաբերություններ ունենք, որոնք նաև շատ առումներով արդյունավետ և կառուցողական են, և մենք կաշխատենք երկու կողմերի հետ, ուրախ կլինենք ֆինանսապես օգնելու կամ ընկերությունների հետ, որպեսզի գան և օգտվենք խաղաղ տարածաշրջանում առկա հնարավորություններից, եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ բոլոր այն ձևերով, որոնցով օգնում են միմյանց գործընկերները։

Վրաստանն ու Հայաստանը շահագրգռված են ավելի մոտ լինել Եվրամիությանը և միասնական շուկային. ըստ իս, նման ինտեգրում հնարավոր է միայն Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի ստորագրումից հետո։

Այս փաստաթուղթը առևտրային ճանապարհ ունենալու հնարավորություն կընձեռի, որը Ղազախստանից Թուրքիա անցնող Միջերկրական կամ Սև ծով հասնող այդ երթուղին կլրացնի արդեն գոյություն ունեցող՝ Ադրբեջանի տարածքով Վրաստան ու Սև ծով հասնող ևս մեկ երթուղի։

Այս երկու երթուղիները միասին Կենտրոնական Ասիայի՝ Ռուսաստանից կամ Չինաստանից անկախ երկրներին համաշխարհային շուկա մուտք գործելու հնարավորություն կտան։ Մենք վճռականորեն աջակցում ենք այս հնարավորությանը»,- եզրափակել է Օ’Բրայենը՝  վերստին անդրադառնալով Միջին, իսկ փաստացի՝ «Զանգեզուրի միջանցքի» թեմային։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ