News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Ինչ կասեք, եթե պարզվի, որ հենց այստեղ՝ Երկրի վրա, ստորգետնյա խոր բազաներում և գուցե Չճանաչված թռչող օբյեկտների հետ կամ հասարակ մարդկանց կերպարանքի տակ ծպտված անհայտ տեխնոլոգիական քաղաքակրթություն է թաքնված:

Research Gate հանդեսում հրապարակված նոր հոդվածում Հարվարդի և Մոնտանայի Տեխնոլոգիական համալսարանի հետազոտողների խումբը ենթադրում է, որ «անհայտ անոմալ ֆեմոնեմոնների» հայտնաբերումը «կարող է արտացոլել խելացի էակների գործունեությունը, որոնք թաքնված են այստեղ՝ Երկրի վրա» և/կամ նույնիսկ քայլում են մեր կողքին։

Հոդվածում գիտնականները մի շարք ենթադրություններ են առաջ քաշում։ Առաջինն այն է, որ հնագույն, բարձր զարգացած մարդկային քաղաքակրթության ինչ-որ «մնացորդային ձև» առ այսօր գոյություն ունի և ուշի-ուշով հետևում է մեզ:

Երկրորդ, խելացի տեսակը զարգացել է հեռավոր անցյալի մարդկանցից անկախ, գուցե «բանական դինոզավրերից», և հիմա էլ մեզնից թաքցնում է իր ներկայությունը:

Երրորդ, Երկրի այս թաքնված բնակիչները ժամանել են այստեղ մեկ այլ մոլորակից կամ այլ ժամանակաշրջանից:

Եվ չորրորդը՝ Երկրի այս անհայտ բնակիչները «ոչ այնքան տեխնոլոգիական են, որքան մոգական», որոնց հետազոտողները նույնացնում են «Երկրին կապված հրեշտակների հետ»։

Իրենց աշխատության մեջ գիտնականները մեջբերել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին ներկայացուցիչ Մայք Գալահերին, որն անցյալ տարի ենթադրել էր, թե ՉԹՕ-ների հայտնաբերման բացատրություններից մեկը կարող է լինել «հին քաղաքակրթություն, որը պարզապես թաքնվում էր այստեղ այս ամբողջ ժամանակ և անակնկալ կերպով հենց հիմա դրսևորեց իրեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ