News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Բաղրամյան, Պռոշյան և Դեմիրճյան փողոցներից այսօր՝ հունիսի 12-ին ընդհանուր բերման է ենթարկվել 60 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ին հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

 Ավելի վաղ հայտնել էինք, որ Պռոշյան փողոցից բերման է ենթարկվել 42 քաղաքացի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավիճակը Բաղրամյան պողոտայում լարված է, ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ է սկսվել:

Հիշեցնենք, որ ԱԺ-ի շենքի շրջակայքում և հարակից փողոցներում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացած: Բագրատ Սրբազանը իր աջակիցների հետ արդեն երեք օր է՝ փակ է պահում Բաղրամյան պողոտան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի հրաժարականն են պահանջում ցուցարարները, այժմ ԱԺ-ի ներսում է, որտեղ մեկնարկել է կառավարության հարցուպատասխանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ