News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Այս կառավարության ծրագրույմ կա հետեւյալ նպատակի արձանագրումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցումը հայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանը` հարց ուղղելով Նիկոլ Փաշինյանին:

«Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի երաշխավորը եւ շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ, հայոց ցեղաասպանությամ  միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի ՀՀ անվտագության երաշխիքների համակարգի ամրապնդմանը եւ սա լինելու է կառավարության առաջնահերթությունների շարքում: Դուք հայտարարում եք, որ պատրաստ եք մեկ ամսից ստորագրել խաղաղության  պայմանագիր Ադրբեջանի հետ:

Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ մեր այս նպատակադրումը իր համար կտրականապես անընդունելի է, ուստի ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ստորագրի որեւէ փաստաթղթի տակ, եթե կառավարությունը փորձի տեր կանգնել իր այս ծրագրային հանձնառության, հետեւաբար կառավարությունը պետք է հրաժարվի իր այս հանձնառությունից, որ համաձայնեցնի պայմանագրի ստորագրումը, որի լեգիտիմ իրավունքը կառավարությունը չունի, կամ պիտի հրաժարվի այնպիսի պայմանագրի ստորագրումից, որը կհակասի վերոնշյալ հանձնառությանը: Հիմա սրանցից ո՞ր տարբերակով է շարժվում կառավարութունը, որ այսպիսի պատրաստականմություն է հայտնել մեկ ամսից ստորագրել խաղաղության պայմանագիր»,-ասաց Ռուստամյանը` եզրափակելով իր հարցը:

 Փաշինյանը պատասխանելով հարցին, ասաց, որ ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը կարծես մի «սրբապատկեր» լինի բոլորի աչքին, սակայն պետք է հասկանալ որ 2022 թվականի փետրվարից եւ միգուցե դրանից առաջ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդաները միմյաց հետ չեն խոսում:

«Այսինքն` ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես այդպիսին դե  ֆակտո գոյություն չունի: Հասկանում եք, որ 2016 թվականից արդեն բանկացային գործընթացի առանցքային կետերից մեկը եղել է ԼՂ լուծարումը, ԼՂ-ում գոյություն  ունեցող կարգի լուծարումը: Եւ էն, ինչ-որ դուք ասում եք` վերջնական կարգավիճակլ ասածը, մենք էդ օրակարգը տարել ենք մինչեւ վերջ, մինչեւ էն պահը, երբ որ ԼՂ մեր գործընկերներն են հրաժարվել էդ օրակարգից:  ԼՂ մեր գործընկերները հրաժարվել են էդ օրակարգից, իսկ էն իշխանությունը, որը ձեր օգնությամբ, ձեր ջանքերով  ձեւավորվել է ԼՂ-ում, ընդհանրապես թաղել է էդ օրակարգը: ՀՀ կառավարությունը, էդ կառավարությունը, իր հայտարարած բոլոր նպատակների հետեւից գնացել է, այլ բան, որ ճանապարհին, կներեք, հազար ներողություն եմ խնդրում, բայց այս հատվածում գոյություն ունեցող  քաղաքական իշխանությունը 1998-ից մինչեւ 2018 թվականը հայ ժողովրդին, Ղարաբաղի ժողովրդին խաբել է ասելով, որ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս հնարավոր է:

Դա եղել է անհնարին, ինչ է մեր տարբերութկշյունը, որ իարանք իմանալով, որ անհնարին է, սենց լղոզել,մ ցրել են, մենք միամտաբար հավատացել ենք դրան, ասել ենք ոնց եւ դա է մեր սխալը: Մենք կարդացել ենք, ես ասել եմ, իմ ձախողումն այն է, որ ես չեմ ասե ճշմարտությունը: Կներեք,  ինչն ա ձեր քաղաաքական պերմանենտ ձախողումների պատճառը, որ խաբել եք ժողովրդին, իսկ մենք ինչքան էլ ձախողում ենք, կիսալացակումած ենք գալիս ժողովրդի առաջ կանգնում, մի քիչ ամոթխած, մի քիչ չգիտեմ ինչ, բայց մենք օրգանական կապով կապված լինելով ժողովրդի հետ, ընկալելով որպես ծնող, գալիս կանգնում ենք եւ ասում ենք ճշմարտությունը, իսկ դուք նոքյարի պես եք վերաբերոյմ ժողովրդին:

Ֆեյք ա էդ ամեն ինչը, սուտ ա ծերից ծեր, դուք 1998 թվականից  Ղարաբաղի հարցը օգտագործել եք միայն մի նպատակի համար, որ Հայաստանում  ծեծեք, սպանեք, հարստահարեք եւ ասեք, որ այդ ամենը անում եք Ղարաբաղի հարցը լուծելու  համար»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ