News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Բուենոս Այրեսի 30-հարկանի շենք առանց պաշտպանիչ սարքավորումների մագլցելիս են տեսել մի տղամարդու։  

Ըստ Reuters-ի՝ որպես լեհ ալպինիստ Մարտին Բենուա ներկայացած տղամարդը տեղի զարմացած բնակիչների աչքի առաջ փորձել է մագլցելով հասնել 125 մետրանոց 30 հարկանի շենքի տանիք:

Միջադեպի առնչությամբ տարածք են ուղարկվել ոստիկանական, հրշեջ-փրկարարական խմբեր։

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկով լեռնագնացին կասեցրել է փրկարարական խումբը, որը նրան կապել է անվտանգության գոտիբերով և ստիպել նրան իջեցնել ցած: Ոստիկանությունը ձերբակալել է ալպինիստին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ