News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Անկեղծ ասած, չեմ տիրապետում տեղեկատվությանը, թե ում են բերման ենթարկել, քանի հոգու, բայց եթե նման բան տեղի ունեցել է, նշանակում է ոստիկանությունը դրա համար ունեցել է օրենքով նախատեսված բոլոր հիմքերը: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պնդումներին, թե ոստիկանությունը տասնյակ մարդկանց է բերման ենթարկել, բռնության ենթարկել::

«Անկեղծ դա ստուգելու անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետեւ գիտեմ մեր քաղաքականությունը, գիտեմ այն հանձնարարությունները, որ տվել եմ ՆԳ նախարարին, ոստիկանության պետին, ոստիկանության զորքերի հրամանատարին, ԱԱԾ տնօրենին, ՊՊԾ պետին: Հետեւաբար, եթե նման բան տեղի է ունեցել, ուրեմն դրա համար հիմքեր են եղել: Եթե ուժ է կիրառվել, ուրեմն կիրառվել է օրենքով սահմանված չափով, ձեւով եւ դեպքում: Որեւէ կասկած չունեմ, որ ոստիկանները գործել են 100 տոկոսով ճշգրիտ օրենքի շրջանակներում»,-ասաց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ ցուցարարների կողմից ոչ պատշաճ վարքագիծը չի կարող արդարացնել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունները:

«ԱԺ ամբիոնից պատգամավորների վրա գոռալու փոխերն փորձեք Ալիեւի հետ նույն խրոխտ տոնով խոսել: Ինչքան բարձր եք գոռում այստեղ, այնքան ապացուցում եք, որ ձեր վախերը շատ մեծ են իշխանությունը կորցնելու համար: Երկու վախը երկու մահ է»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Փաշինյանն էլ նկատեց, որ իր վախերը իշխանության կորստի հետ կապ չունեն. «Իշխանությունն իմը չէ, որ կորցնեմ, իշխանությունը ժողովրդինն է, ես վարձու ընտրված աշխատող եմ: Իմ վախը անկախության եւ պետականության կորուստն է: Այո, այդպիսի վախեր ես ունեցել եմ եւ ուրախ եմ, որ այդ վախերը, որ 2022-2023-ին իրենց պիկին էին հասել, հիմա նվազում են, նաեւ մեր կայացրած որոշումների շնորհիվ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ