News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը


2023 թվականի սեպտեմբերին ամբողջ ընդդիմությունը և ԼՂ մեր գործընկերները ինձ մեղադրում էին այն բանի համար, որ ես իբր սահմանը փակել եմ, որ ԼՂ ժողովուրդը ԼՂ-ից դուրս չգա։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ասաց Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Արմեն Ռուստամյանի հարցին։

«Դուք և ձեր կողմից նշանակած իշխանությունը դատարկեց Լեռնային Ղարաբաղը, բա, որտեղ էին կարգավիճակ ստանալու։ Ասում էի դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք ուզում հիմա անեք։  ԼՂ ժողովրդով ու հասարակական կազմակերպություններով ինձ պատին էիք դեմ տալիս, որ ես չեմ թողնում, որ դուրս գան, բա որ դուրս եկան, այդ կարգավիճակը, որտեղ էին ստանալու։

Մենք իրենց ասել էինք ձևը՝ ինչ պետք է անել  այդ խնդրի լուծմանը հասնելու համար։ Դուք էիք, որ զանգում էիք այնտեղ, ասում էիք՝ չանեք դա, կանեք ուղիղ հակառակը, վեր կացեք բոլորդ եկեք։ Գիտե՞ք ինչու էիք կանչում, որովհետև թքած ունեք ԼՂ ճակատագրի վրա, քանի որ այստեղ ցույց էիք անում ու 3-4 հազար մարդուց ավելի չէր հավաքվում, ձեզ ցույցի մասնակից էր պետք։ ԼՂ ժողովուրդը 1998 թվականից հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար։ Այսօր իրենց բերել եք որպես 5000 դրամով ցույցի մատերիալ, սա եք դուք, սա է ձեր քաղաքականությունը, հիմա էլ նույնը ուզում եք անել ՀՀ ժողովրդի հետ»,- ասաց նա։

Փաշինյանի այս ելույթից հետո իրավիճակը ԱԺ-ում լարվեց։ Ընդդիմադիր պատգամավորները սկսեցին ձեռքերով հարվածեցին սեղաններին՝ ի նշան բողոքի, ինչին ի պատասխան իշխանական պատգաավորները ծափահարեցին։

«Գուբեռնիայում ուզում եք լինել թեմակալ առաջնորդներ, որ սարկավագներ լինել՝ խորաններին խունկ ծխելով՝ կայսրի տիրապետության ներքո։ ԼՂ ժողովուրդը ձեզ համար կա և կլինի իշխանությունը պահելու միջոց, դուք թքած ունեք, ԼՂ-ի վրաէլ, ՀՀ-ի վրա էլ, դուք հացկատակներ եք»,- ասաց Փաշինյանը։    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ