News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Հայտարարում եմ պաշտոնապես, ես երբեք ոչ մեկի չեմ լիազորել եւ չեմ միջնորդել եւ նման հարց չեմ բարձրացրել: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խնդրանքին մեկնաբանել վարդապետ Զարգարյանի, ապա նաեւ Բագրատ Գալստանյանի պնդումները, թե իշխանությունները շարժումն սկսելուց առաջ պատվիրակ եք ուղարկել Բագրատ Սրբազանի հետ բանակցելու համար:

«Եթե ես ձեր ասած անձի հետ հանդիպելու ցանկություն ունենայի, էս մի ամիս է փողոցներով հետեւիցս գալիս է, ասում է՝ հանդիպենք, հանդիպենք, արի հանդիպենք: Է կհանդիպեի: Այսինքն ուզում եք ասել, որ ՀՀ վարչապետի համար դժվարություն է ներկայացնում որեւէ մեկի հետ հանդիպելը: Բա ոստիկանական բիրտ բռնապետություն է, երկրի վարչապետն ուզում է մի մարդու հետ հանդիպի, չի կարո՞ւմ հանդիպի: Որ ուզենայի հանդիպել, բիրտ ուժերին կասեի՝ գցեք բագաժնիկը, բերեք հետը հանդիպեմ: բայց բնականաբար, ես այդպիսին չեմ, եւ որպես Հայ առաքելական եկեղեցու խոնարհ հետեւորդ եւ օրինապահ քաղաքացի, նման բաներ չեմ անում:

Իրենց ասելով՝ բռնապետական վարչակարգն ուզում է հանդիպել, ու չի կարողանո՞ւմ: Լավ էր էդ «անորսալի Ջո»-ի անեկդոտը անգիր էր արել, պատմել, դա «կակռազ» իր մասին է»,-ասաց նա:

Տեղից ընդդիմադիր պատգամավորներից մեկն ասաց, որ Բագրատ Սրբազանն իրեն շատ է հավատում, ինչին Փաշինյանն արձագանքեց. «Ինքը թող Աստծուն հավատա, ինձ հավատալ պետք չի, այ ցավդ տանեմ»:: Այս խոսքերից հետո հնչեցին ծափահարություններ:

Տպել
Ամենաշատ