News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Բանգլադեշի դատարանը չորեքշաբթի Նոբելյան մրցանակակիր Մուհամմադ Յունուսին և հեռահաղորդակցական ընկերության 13 աշխատողների մեղադրանք է առաջադրել սոցիալական ապահովության հիմնադրամից 252,2 միլիոն տակա (2 միլիոն դոլար) յուրացնելու համար։  

Ըստ Reuters-ի՝ 83-ամյա Յունուսը և նրա Grameen Bank-ը 2006 թվականին արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ միլիոնավոր մարդկանց աղքատությունից ազատելու համար՝ Բանգլադեշի գյուղական աղքատներին 100 դոլարից պակաս փոքր վարկեր տրամադրելով՝ ինչով սկիզբ են դրել այժմ արդեն որպես միկրովարկ անունով հայտնի համաշխարհային շարժմանը:

Դատախազները Յունուսին և նրա հանցակիցներին մեղադրում են Grameen Telecom բարեգործական հիմնադրամից 252,2 միլիոն տակա հափշտակելու մեջ։ Grameen Telecom-ին է պատկանում  Grameenphone-ի՝ երկրի խոշորագույն բջջային հեռախոսակապի ընկերության և նորվեգական Telenor հեռահաղորդակցական հսկայի դուստր ձեռնարկության 34,2% բաժնետոմսերը: Նրանք մեղադրվում են նաև փողերի լվացման մեջ։

Յունուսը հերքում է կոռուպցիային առնչվող որևէ մասնակցություն՝ լրագրողներին ասելով, որ ինքն ու իր գործընկերները երկրի իշխանությունների հալածանքների զոհեր են: Հատուկ գործերով դատավոր Սաիդ Արաֆաթ Հոսեյնը մերժել է մեղադրանքը վերացնելու միջնորդությունները՝ հայտարարելով, որ մեղադրող կողմը կանխավ ապացուցել է դրամական միջոցների յուրացումն ու գումարների անօրինական փոխանցումներն արտասահման:

Նա ասել է, որ դատավարությունը կսկսվի հուլիսի 15-ին։

Յունուսը հունվարին վեց ամսվա ազատազրկման էր դատապարտվել աշխատանքային օրենսդրության խախտման համար, ինչը նա հերքել էր։ Թեև նա բանտից դուրս է գործում գրավի դիմաց, Յունուսին սպառնում է խախտումներին և կաշառակերությանն առնչվող ավելի քան 100 դատական ​​գործեր, որոնք, ըստ նրա, հերյուրայնքներ են ու «հորինված պատմություններ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ