News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում իրավիճակը քիչ առաջ լարվեց, երբ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ այն գեներալներին, որոնք 2018-2019 թվականներին իր ներկայությամբ հայրենասիրական կենացներ էին խմում։

«2020 թվականից հետո ՀՀ կառավարությունը 1 մլրդ դոլարից ավելի գումար է տվել ԼՂ-ին։ Այն մարդիկ ովքեր իմ ասուլիսներում ԼՂ-ից լրագրողների միջոցով մեսիջներ էին ուղարկում, ասելով, որ ԼՂ-ի ժողովուրդը հերոսական մինչև վերջ կանգնելու է և մենք էլ նրանց հետ ոչ մի բան չենք զիջելու, Ադրբեջանի կողմից գործողությունը սկսելուց ուղիղ 2 ժամ առաջ դողեդող զանգում էին ինձ, ասում էին՝ մի բան արա, մենք ստեղից փախնենք։ Գեղամ Մանուկյան, ձեր նշած գեներալները 2018-2019-ին այնպիսի հայրենասիրական կենացներ էին խմում իմ ներկայությամբ։ Գլուխները պատին են տվել, վախկոտ դասալիքներ են։ Նրանք պիտի հայտնվեն բանտերում և երկար տարիներ անցկացնեն այնտեղ»,- ասաց Փաշինյանն իր խոսքում։

Այդ ելույթի ընթացքում կրքերը թեժացան, ընդդիմության և իշխանության միջև մեղադրանքներ հնչեցին։ ԱԺ նախագահը չկարողանալով հանդարտեցնել իրավիճակը՝ հայտարարեց ընդմիջում։

Տպել
Ամենաշատ