News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը


Այն, որ դուք  տարիներ շարունակ էստեղ-էնտեղ վազվզում գոռում եք՝ դավաճան, դասլիք, դա նորմալ է, բայց երբ որ խոսվում է կոնկրետ քրեական գործերի մասին, խոսվում է մարդկանց մասին, որոնց պարտություն է տեղի ունեցել, դա նորմալ չէ: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում հարկադրված ընդմիջոմից հետո հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին:

Նշենք, որ կրքերն ԱԺ-ում թեժացան եւ նա ստիպված էր 20 րոպեով ընդմիջում հայտարարել:

Ալեն Սիմոնյանը շարունակեց. «Վարչապետւ, ես, պատգամավորները կարող են քաղաքական գնահատական տալ: իսկ դուք, ձեզ իրավունք եք վերապահում տեղից խոսել, հետո վիրավորել, բղավել: Տիկին Կյուրեղյանն իրեն պահում է, չեմ ուզում ամենավատ ձեւակերպումները տալ…»:

Երբ տեղից մեկն ասաց՝ չես կարող, ԱԺ նախագահն արձագանքեց. «Կարող եմ, ուղղակի դու արժանի չես: Լռություն դահլիճում: Տիկին Կյուրեղյան, լքեք դահլիճը, դուք հիմա ադեկվատ չեք, նյարդայնացած եք եւ ադեկվատ չեք: Լռեք պարոն Խաչատրյան: Չեմ պահանջում, չեմ պարտադրում, թեեւ դրա իրավունքն ունեմ: Խնդրում եմ: Ինչո՞ւ չեք լքելու, որպեսզի ավելի հրահրե՞ք իրավիճակը:

Պարոն Օհանյան, դուք տիրապետո՞ւմ եք ձեր խմբակցությանը, եթե տիրապետում եք, տիկին Կյուրեղյանին կարգի հրավիերք, ես թույլ չեմ տալիս ինձ անվտանգության աշխատակիցներին ներս հրավիրել: Կանեմ, ուղղակի չեմ հրահրում՝ հաշվի առնելով շատ բաներ, հարգելով այն մարդկանց, որոնք դուրսն են ու գոռում են դավաճան: Եթե դուք չկառավարենք, վստահ եղեք, բոլորին դուրս կհանեմ: Դա՞ է ձեր ուզածը: Դուք չեք գալիս հարցուպատասխանին, դուք եկել եք այսօր ստեղ, որ հրահրեք:

Պարոն Աղվան Վարդանյան, գնացեք իմ ստատուսները կարդացեք, մի խանգարեք: Եթե տիկին Կյուրեղյանին չկառավարեք, ինձնից չնեղանաք»:

Մեկը տեղից ասաց «յա»:

Ալեն ՍԻմոնյանն արձագանքեց. «Էդ ո՞վ ասեց՝ յա: Ի՞նչը յա, որովհետեւ օրենք գոյություն ունի, այո, օրենքը նաեւ սպառնում է նրանց, ովքեր խախտում են անում: Այսինքն դուիք համարում եք, որ սա խիստ աշխատելաո՞ճ է: Սխալ է: Դուք քարտուղարն եք խմբակցության: Միակ բանը, որ ես լսել եմ, կնոջ կողմից հայհոյանքն է եւ վատ պահվածքը»:

Տպել
Ամենաշատ