News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

Դուք ասում եք՝ եթե խաղաղության այս ճանապարհով չգնանք, կռիվ կլինի, իսկ որ գնանք, Աստված գիտի՝ ինչ կլինի: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Դա ղումարբազություն է: Էս երկիրը որբի գլուխ չի, որ մի հատ սենց փորձենք, մի հատ կառե կտրենք, մի հատ բոքս կտրենք: Այս քաղաքականությունն է բերում այս խնդիրներին»,-ասաց նա:

ԴԻմելով իշխանություններին, Խաչատրյանն ասաց, որ իրենք այս պայմաններում ադեկվատ լուծում չեն առաջարկում: Դուք քարտեզ եք ցույց տալիս, էդ քարտեզի մյուս մասը ԱԼիեւն իր երկրում ցույց չի տալիս: Ի՞նչ ն էր խանգարում ասելու՝ լավ, ես էսքանը զիջում եմ, մի բան էլ դու զիջի: Արարատ Միրզոյանն ասում է՝ մեկ ամսում խաղաղության պայմանագիրը ստորագրելու եք, բա ե՞րբ եք այդ տարածքները վերադարձնելու, ի՞նչ մեխանիզմով եք անելու»,-ասաց նա:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես կարող եմ հիմա արձանագրել, որ մենք դիվանագիտական մեկուսացման մեջ չենք: Ընդհակառակն է: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի հետ կլապված դիտարկումներին, մենք հանդիպում ենք այդ երկրների ներկայացուցիչների հետ, ակտիվ հարաբերություններ ունենք ՌԴ-ի հետ, Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ:  Մինսկի խմբի մասով ես ասել եմ, որ իրենք իրար հետ չեն խոսում: 2022-ի փետրվարից Մինսկի խմբի համանախագահները հրաժարվել են կոնտակտի մեջ մտնել իրար հետ:

Մենք մեզ համոզել ենք եւ մեր հանրությանը խաբել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ստանալու ճանապարհ է: Դա սուտ է, երբեք նման բան չի եղել, ֆլեֆ է: 1998-ին դուք դա իմացել եք; Այն մարդիկ, որոնք փորձագիտական մակարդակով տիրապետել են բանակցային բովանդակությանը, իրենք դա իմացել են: Մենք խաբել ենք ժողովրդին, ասել ենք՝ Մինսկի խմբի համանախագահությունը ձեւավորված է, որպեսզի ԼՂ-ն ստանա կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս: Սա բլեֆ է: ԵԱՀԿ-ն 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովում ասել է՝ ԼՂ հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի  հիման վր եւ ԼՂ-ն պետք է բարձր ինքնավարության կարգավիճակ ստանա Ադրբեջանի կազմում: Մենք բոլորս լինելով հայրենասեր, չենք առերեսվել այս իրականության հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արթուր Խաչատրյանը կրկնեց իր հարցը՝ «Դուք զորք եք հետ քաշում, ինչո՞ւ չպհանջեցիք, որ 200 մետր էլ Ադրբեջանը հետ քաշվի: Ձեր զիջման հատակը չի երեւում: Էլ ի՞նչ պետք է լինի, որ հասկանաք, որ դուք եւ ձեր կառավարությունը ձախողել եք, պետք է գնաք, պետք է գա ուրիշ մարդ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ