News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Ինչ տեսակի հատուկ ծառայություն կա, ընդեղա՝ էլ վադալազ, էլ փրկարար, աղետի գոտում մարդ չենք թողել, բոլոր փրկարարներին բերել են ԱԺ-ով։ Սա խայտառակություն է։ Սենյակիս դուռը բացի վեց հոգի մասկով մարդ դուրս եկավ։ Վախենում են, վախենում, ԱԺ-ի ներում էլ ամբողջը թիկնապահներ են։ Մենակ մեր նստելու տեղը մարդ չկար։ Մեղք են էս մարդիկ, էս շոգին էս գլխարկները հագցրել են, ամբողջ փողոցը  փակել։ Ոչ մի մարզում ոստիկան չի մնացել, հանցագործությունները խեղդում ա, ոստիկանական բաժանմունքներում մարդ չի մնացել , սա ինչ խայտառակ վիճակ ա։ Սենց ա պատկերացնում իր իշխանությունը։ Էս ա իրա պատկերացրած Հայաստանը»,-  ԱԺ-ի դիմաց , որտեղ Բագրատ սրբազանի կոչով հավաքվել են քաղաքացիները, ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նրա  խոսքով՝ իրական Հայաստանն այն է, որ աղետի գոտում մարդ չկա՝ մարդկանց առաջին օգնություն ցույց տալու, իսկ ոստիկանական բաժանմունքներում մարդ չկա, որ  մարդը դիմի և ասի ՝ գողություն են արել։

Հարցին,թե Փաշինյանը հայտարարում է, որ ոստիկանությունը պետության «ողնաշարն» է և ԱԺ անվտանգությունն են ապահովում, Դանիելյանն արձագանքեց․ « Լա՞վ է, էս մարդկանց ինչ ա սարքե՞լ։  Իմ բնականոն աշխատանքը խոչընդոտված է, էսօր վեց անգամ ավտոս տարել են պլաշատկա։ Ես նորմալ աշխատում էի, իմ աշխատանքը խոչընդոտում են։ Չեն թողնում Բաղրամյան փողոցից անցնեմ Դեմիրճյան փողոց։ Սենյակից դուռը բացում եմ, վեց մասկով մարդ է դուրս գալիս։ Մարդամեկի անվտանգությունն են ապահովում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ