News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը


Լուսաձայնային նռնակներ կիրառելուց հետո կարմիրբերետավորները Բաղրամյան պողոտայից սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին:

Լրագրողի հարցին՝ ինչու են խաղաղ ցուցարարների նկատմամբ լուսաձայնային նռնակներ կիրառվել, ոստիկանապետը Արամ Հովհաննիսյանը բորբոքված պատասխանեց. «Լավ են արել, մի հատ հաշվեք, թե քանի շիշ է գլխիս ընկել: Հանգիստ պահեք ձեզ: Բա թողենք իրար մորթե՞ն, տեսնո՞ւմ եք՝ ինչ է անում ժողովուրդը: Մի սադրեք, չեմ ուզում պատասխանել ձեր հարցերին»:

Քաղաքացիներից մեկն ասաց, որ իր շորն են պատռել ոստիկանները, ինչն ոստիկանապետն ասաց. «Կբողոքես»: Քաղաքացին արձագանքեց. «Ես բողոքող չեմ, ես լուծող եմ»:

 «Դե լուծի»,- արձագանքեց ոստիկանապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ