News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

«Ես ներել եմ Սաքունցին վաղուց»,- NEWS.am-ի թղթակցին ասել է  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ իր դեմ ներկայացրած հայցադիմումին, որի համար հիմք է հանդիսացել Վլադիմիր Գասպարյանի կողմից 2011 թ. հոկտեմբերի 17-ին «Հրապարակ» թերթի էլեկտրոնային էջում եւ 2011 թվականի հոկտեմերի 15-ին «Զինուժ» ծրագրում տրված հարցազրույցները:

«Ես անցած էտապ եմ համարում էդ ժամանակահատվածը եւ կարծում եմ, որ Սաքունցն էլ պետք է հետեւություն անի: Լավ չի որ մարդիկ չեն ընկալում խնդիրը եւ վերածում են ձեւի եւ շատ հասկանալի է, որ գրանտակերները գրանտներն ստանում են մի նպատակի համար եւ օգտագործում այլ նպատակի համար, նրանք խաբում են, գրանտակերներ են եւ խաբում են դրանք հատկացնողներին ու այն հասարակությանը, որի համար տրված է»,- ասել է Վլադիմիր Գասպարյանը:  

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նոյեմբերի 10-ին, Վլադիմիր Գասպարյանի կողմից կազմակերպության պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան:

Հայցադիմումի հիմք են հանդիսացել Վլադիմիր Գասպարյանի կողմից 2011 թ. հոկտեմբերի 17-ին «Հրապարակ» թերթի էլեկտրոնային էջում եւ 2011 թվականի հոկտեմերի 15-ին «Զինուժ» ծրագրում տրված հարցազրույցները:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ «Հրապարակ» թերթի էլեկտրոնային էջում տպագրված «Ով արյուն կլափի, թող գա իր երեխու դեմ» հոդվածի մեջ ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի կողմից կատարված արտահայտություններն իրենց մեջ ներառում են վիրավորանք եւ զրպարտություն եւ պահանջել է դատարանից կազմակերպությանը եւ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին վիրավորանք հասցնելու համար Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ նրանից հօգուտ կազմակերպության բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանն այդ հարցազրույցները տալիս եղել է պաշտպանության փոխնախարար, իսկ ներկայումս նա Հայաստանի ոստիկանապետն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ