News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Գազայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իսրայելական ուժերը պատերազմի սկզբից ի վեր սպանել են առնվազն 498 բուժաշխատողների և բժիշկների, 310-ի էլ  ձերբակալել են, հայտնել է Al Jazeera-ն:

Նախարարության հաշվետվության մեջ նշվում է, որ մասնակիորեն գործում է միայն 16 հիվանդանոց, իսկ ընդհանուր 90 առողջապահական կենտրոններից 64-ը չեն գործում, ոչնչացվել է շտապօգնության ավելի քան 130 մեքենա։

Ըստ  նախարարության՝ արտասահմանում բուժման համար դիմումների ընդհանուր թիվը հասել է 25 հազարի, սակայն մեկնելու թույլտվություն է ստացել ընդամենը 6645 մարդ։ Նրանցից Գազայի հատվածը հաջողվել է լքել միայն 4895-ին։

Ռաֆահ անցակետը, որը իսրայելական բանակը գրավել և փակել էր մայիսին, շարունակում է փակ մնալ։ Նախարարությունից հայտնել են, որ Գազայի վրա Իսրայելի հարձակման սկզբից ի վեր, ինքնմավարությունում գրանցվել է վարակիչ հիվանդությունների 1,5 միլիոն դեպք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ