News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

ԱԺ դահլիճում կրքերը չեն հանդարտվում: ԱԺ նիստը վարող Ալեն Սիմոնյանը նախ խնդրեց, որ ամբիոնի մոտ կանգնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը նստի իր տեղը, ապա առաջարկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, որ բոլոր պատգամավորները հանեն իրենց հարցերը եւ նիստն ավարտվի:

Ալեն Սիմոնյանը նաեւ ասաց. «Ես որ ձեզ ասում էի՝ մի արեք, նպատակը սադրանքն է, դուք հույզերին տեղիք տվեցիք: Բագրատ Գալստանյանը հայտարարեց, որ մենք այստեղ իրար ծեծում ենք: Փառք Աստծո, նման բան տեղի չի ունեցել, բայց նա ուղղորդեց գրոհել ոստիկաններին: Դրանից հետո սկսվեցին սիրահարների այգուց  ներխուժել ոստիկանական պատնեշներից ներս, որից հետո ոստիկանությունը արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակներ: Սա կազմակերպվել է շատ վաղուց:

Կարող է սխալ գնահատական եմ տալիս, բայց փաստն այն է, որ մարդը, ով դուրսն է, նաեւ Իշխան Սաղաթելյանը, որպես պատգամավոր, ՊՈՒ-ից երկու պատգմավորներ գտնվում են այնտեղ, եւ Բագրատ Գալստանյանը հայտարարություն է արել, որ ներսում բախումներ են եւ կոչ է արել գալ ներս»:

Դահլիճից անընդհատ գոռգոռոցներով ինչ-որ բաներ էին ասում, ինչին Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես մարդկանց ծեծել չեմ տալիս, հերիք է ֆանտազիաներով զբաղվեք: Սա հատուկ արվում է, որ դուրսը հրահրվի, սա զուգահեռ տարվող աշխատանք է»:

Ալեն Սիմոնյանի առաջարկը չընդունվեց, եւ իրենց հարցերը հանեցին միայն ՔՊ-կան պատգամավորները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ